Բլոգ

ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ԽՄԵԼԻ ՋՈՒՐ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի աղբյուրները բնության մեջ

Բնության մեջ կան բազմաթիվ ջրի աղբյուրներ.
• աղբյուրի ջուր
• հոսող ջուր-առուներ, գետեր, լճեր
• կանգնած ջուր- լճակներ, ճահիճներ, ջրափոսեր
• սառույց և ձյուն
• ստորգետնյա ջրի աղբյուրներ
• անձրևաջուր
• ցող
• կեչու հյութ, մրգեր

Արշավների ժամանակ ջրի պաշարները լրացնելու հիմնական տարբերակներն երեքն են ՝ աղբյուրի և հոսող ջուր, ձյուն և սառույց ։ Կանգնած ջուրը և ջրի մնացած աղբյուրները նույնպես կարող են տարբերակներ լինել՝ լավ ֆիլտրելու դեպքում, բայց ավելի լավ է դրանք թողնել որպես պահեստային տարբերակներ:
Բնական հոսող գետերն ու առուները ջրի լավագույն աղբյուրն են աշխարհում։ Մշտական հոսքի շնորհիվ այն զգալիորեն ավելի քիչ աղտոտվածություն և միկրոօրգանիզմներ է պարունակում, քան լճացած ջրափոսը: Լեռներում և նախալեռներում համեմատաբար հեշտ է գտնել մի տեղ, որտեղ կարող է լինել առվակ կամ գետ, պարզապես ուսումնասիրել տեղանքի ծալքերը կամ հասնել հովտի ամենացածր կետին: Հարթավայրերում ջրի աղբյուրը հաճախ տեսանելի է փարթամ բուսականության, բարձրահասակ ծառերի և այլնի միջով։Չնայած լեռնային հոսքերի բյուրեղյա մաքրության մասին կարծրատիպին՝ ավելի լավ է պահպանել որոշակի կանոններ և խմելուց առաջ մաքրել ջուրը: Ո՞վ գիտի, թե արդյոք հոսանքին հակառակ արոտավայր կա և արդյո՞ք սատկած կենդանի չի ընկել ջուրը։
Կանգնած ջրի աղբյուրները սովորաբար ավելի շատ են: Բայց դրանք պիտանի չեն անմիջապես սպառման համար: Լճացած ջուրը պղտորության, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների բազմացման հիանալի վայր է, որը խստիվ արգելվում է խմել։
Ստորգետնյա ջրի աղբյուրների մասին կարող են վկայել մոտակայքում եղած խոնավ տարածքները կամ ռելիեֆի ծալքերը: Մնում է միայն մի փոքր փոս փորել գետնի մեջ (մինչև 1 մետր) և սպասել ջրի հայտնվելուն։ Ջուրը կարելի է զգուշորեն հավաքել բաժակով կամ մաքուր կտորով և անցնել այն մաքրելու պրոցեսին:
Անձրևաջուրը գրեթե իդեալական է խմելու համար և մանրէաբանական տեսակնյունից 100% մաքուր է: Դրա թերությունը հանքայնացումն է և pH-ի մի փոքր բարձր մակարդակը: Անձրևաջուր հավաքելը բավականին հեշտ է, ճիշտ ձգված հովանոցը կես ժամում կլցնի ձեր բոլոր տարաները։ Ծայրահեղ դեպքում կարող եք որոշ առարկաներ փռել մաքուր մակերեսի վրա՝ սրբիչ, պահեստային հագուստ և ներծծված ջուրը քամել տարայի մեջ։
Սառույցն ու ձյունը նույնպես ջուր ստանալու հիանալի տարբերակ են: Այստեղ հնարավորության դեպքում առաջնահերթությունը պետք է տալ սառույցին: Սառույցը ձյունից անհամեմատ ավելի խիտ է և մեկ փոքր կտոր սառույցից բավականի ջուր կստանաք: Ձյան ջերմահաղորդականությունը, որի դեպքում բյուրեղները միմյանցից բաժանված են օդային շերտով, այնքան ցածր է, որ նույնիսկ խիտ ձյուն օգտագործելիս ջրի ելքը կազմում է ոչ ավելի, քան 7-15%, ինչը նշանակում է, որ 1 լիտր ջուր ստանալու համար անհրաժեշտ է հալեցնել մոտ 10-15 հազար սմ³ ձյուն։ Հետևաբար, եթե անհնար է սառույց գտնել, փորձեք օգտագործել ամենախիտ ձյունը, և այն մանրակրկիտ սեղմեք այն տարայի մեջ, որում եռացնելու եք:
Ցողը նույնպես ջրի աղբյուր կարող է լենել: Այն պետք է հավաքել վաղ առավոտյան: Ցողը ինքնին թորած ջուր է, որը կարող է սպառվել առանց մաքրման:
Բույսերը և մրգերը նունպես ջրի աղբյուր են: Ջրի աղբյուր կարող են լինել խնձորը, տանձը, սալորը և այլ հյութալի մրգեր։ Ծառի հյութը նույպես կարող է օգտագործվել ծարավը հագեցնելու համար: Օրինակ՝ կեչու հյութը, որը հեշտությամբ ստացվում է գարնանը, ոչ միայն մաքուր հեղուկի աղբյուր կլինի, այլև օրգանիզմը կապահովի սննդարար նյութերով, էլեկտրոլիտներով և վիտամիններով։

Ջրի աղտոտվածության մասին խոսող նշանները

Հետևյալ նշանները վկայում են ջրի աղտոտման մեծ հավանականության մասին. Այս դեպքում, հնարավորության դեպքում, ավելի լավ է ընտրել ջրի այլ աղբյուր։ Եթե ոչ, ապա ուշադիր հետևեք ջրի մաքրման հրահանգներին:
• Ջուր (հատկապես ցածրադիր վայրերում) մարգագետինների մոտ, որտեղ արածում են կենդանիներ
• Ջրի աղբյուրներ, որտեղ նկատվում են կենդանիների գործունեության հետքեր
• Մարդու անփույթ վարքի նշաններ
• Ավելորդ փրփուր ջրի վրա, ինչը կարող է վկայել ջրիմուռների ծաղկման մասին: Թեև ջրիմուռներն իրենք հազվադեպ են վնասակար, բայց սա վկայում է մանրէների աճի համար նպաստարար սննդանյութերով հարուստ միջավայրի մասին:

Ջրի մաքրումը կամ ֆիլտրումը

Անմարդաբնակ լեռնային բարձր շրջանների ջուրը կարելի է խմել առանց եռացնելու: Բոլոր այլ աղբյուրների ջուրը պետք է ախտահանվի հատուկ ֆիլտրերի օգնությամբ, երկարատև եռացման, կալիումի պերմանգանատի, յոդի կամ այնպիսի պատրաստուկների ավելացմամբ, ինչպիսիք են պանտոցիդը, յոդը, խոլազոնը: Մանր հողի հատիկներ պարունակող ջուրը եռալուց առաջ պետք է զտել կտորի միջով:
Չի կարելի ջուր վերցնել գետերի այն հատվածներից, որոնք մոտ են բնակավայրերին: Որպես կանոն, դրանում լուծվում են քիմիական պարարտանյութերը, արդյունաբերական ձեռնարկությունների և անասնաբուծական տնտեսությունների արտահոսքերը, որոնք ջրին համ ու հոտ չեն տալիս, բայց չեն ախտահանվում ոչ եռացնելու արդյունքում, ոչ էլ նախկինում թվարկված հավելանյութերով ։ Շատ դեպքերում ավելի անվտանգ է ջուր վերցնել մաքուր ջրափոսերից, որոնք չեն միանում գետին:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը

10 ՊԱՏՃԱՌ, ԻՆՉՈՒ՞ ԼԻՆԵԼ ՄԱՐՈԿԿՈՅՈՒՄ

Մարոկկոն հակադրությունների երկիր է։ Այս երկրում կլիման, բնությունը և լանդշաֆտները կտրուկ փոխվում են հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք: Մարոկկոն իսկապես շատ գունեղ երկիր է ՝ ընկերասեր մարդկանցով։ Չնայած այն հանգամանքին, որ այն մահմեդական երկիր է, այստեղ ուրախ են ընդունել զբոսաշրջիկներին, և դուք կարող եք բացարձակապես հանգիստ գնալ այստեղ ամբողջ ընտանիքի հետ: «ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԳԻՇԵՐ»Գալով...

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐԵՐ

Խաչքարերը մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են, որոնք պետք է արվեստի պատմության մեջ գտնեն իրենց արժանի տեղը՝ դուրս գալով մեծ ու լայն արվեստի ասպարեզ:  Ռաֆայել Իսրայելյան Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Խաչքարերի առաջացման վարկածներից մեկը  կապված է այն փաստի հետ,...

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լեռների մասին պատմող գրքերը բազմաթիվ են։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ուղևորվել հեռավոր էքսպեդիցիաների, հասնել անհասանելի թվացող բարձրունքներին, հերոսների հետ միասին զգալ ճանապարհի ողջ դժվարությունները, նրանց ապրումներն ու զգացմունքները։ Լավագույն գրքերը դրանք իսկական ալպինիստների պատմություններն են իրենց վերելքների մասին։ Յուրաքանչյուր պատմություն մի նոր բացահայտում է, որ ստիպում է վերափոխել հայացքներդ ու գնալով ավելի շատ սիրել...

This website uses cookies.