Իտալացի հայտնի լեռնագնաց Ռայնհոլդ Մեսսները իր լեռնային ապշեցուցիչ վերելքների շնորհիվ հայտնի է ամբողջ աշխարհում։ Նա առաջինն էր, ով հաղթահարեց աշխարհի բոլոր 14 ութհազարանոց գագաթները։ Սակայն նրա կյանքի ամեանաուշագրավ վերելքը Էվերեստի սոլո վերելքն էր։ Տիբեթը դեռ վաղ հասակից Մեսսների համար
երազանք էր։ Եվ ահա 1980 թվականի ամռանը Մեսսները Տիբեթի կողմից առանց թթվածնային բալոնների օգնության հասավ ձնե հսկայի գագաթը։ Իր «Բյուրեղյա հորիզոնը» գրքում Մեսսները նկարագրում է
վերելքի ողջ ընթացքը, բայց ոչ այնքան տեխնիկական բարդությունը, որքան զգացողությունները, հոգեվիճակն ու մտքերը, որոնք ուղեկցել են իրեն ամբողջ ճանապարհին։
Սյուժեն պատմում է դեպի Էվերեստ վերելքների պատմության մեջ ամենաողբերգական տարվա՝ 1996 թվականի իրադարձությունների մասին։ Մասնագիտությամբ օպերատոր անգլիացի Մեր Դիկինսոնը ուղևորվում է Էվերեստ հեռուստաընկերություններից մեկի առաջարկով՝ ֆիլմ նկարելու նպատակով։ Պլանավորվում էր, որ նա գագաթ չէր բարձրանալու և նկարահանելու էր մինչև որոշակի սահմանված բարձրությունը։ Սակայն ստեղծված հանգամանքները անսպասելիորեն փոխվում են և Դիկինսոնը դառնում է Էվերեստի գագաթը հաղթահարած մարդկանցից մեկը։
Գիրքը աշխարհում բարձրությամբ երկրորդ գագաթի մասին է։ Այն իրենից ներկայացնում է մի քանի հեղինակների գրվածքների հավաքածու, ովքեր տարբեր ժամանակներում հասել են լեռան գագաթ։ Ասում են, որ Կ-2-ը ամենագեղեցիկ, ամենաքմահաճ, ամենամիստիկ և ամենաանհասանելի լեռն է։ Սկսած 1920թ․-ից լեռան գագաթ հասենլու բազմաթիվ փորձեր են եղել, բայց միայն 1954 թ․ Անդիտո Դեզիոյի գլխավորած իտալացիների խումբը կարողացավ հասնել գագաթ։ Իտալացի լեգենդար լեռնագնաց Ռայնհոլդ Մեսսները Կ-2-ի մասին ասել է․
— Առաջին անգամ ես հանդիպեցի մի լեռան, որը չես կարող բարձրանալ ցանակացած ուղղությունից։ Կ-2-ի հետ համեմատած Էվերեստը զբոսանքի էր նման։
1950թ․-ին ֆրանսիացի ալպինիստների կողմից ձեռնարկված էքսպեդիցիայի գլխավոր նպատակը աշխարհում առաջին անգամ ութհազարանոց գագաթ հաղթահարելն էր։ Դա եղավ Անապուրնան։ Գրքի հեղինակը, ով նաև այդ նշանակալից վերելքի մասնակիցներից էր, պատմում է ճանապարհին հանդիպած դժվարությունների և ուշագրավ դրվագների մասին։
Գրքի հեղինակը ԽՍՀՄ սպորտի վարպետ, հայտնի ալպինիստ Վլադիմիր Շատաևն է։ Ընթերցողը հնարավորություն է ստանում լեռները տեսնել լեռնագնացների աչքերով։ Գիրքը գրված բոլորի համար պարզ և հասանելի և պատմում է բոլոր այն ապրումների, մտավախությունների և ձեռբերումների մասին, որոնք ուղեկցում են մարդկանց լեռներում։
Գիրքը պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլբուսի վրա տեղակայված «Ապաստարան 11»-ը դարձել էր ռազմական գործողությունների կենտրոն։ Գերմանացիենրը ձգտում էին դեպւ Կովկաս։ 1942թ․ օգոստոսի 17-ին գերմանացի լեռնային հրաձիգները գրավեցին ապաստարանը։ Գերմանացիները բարձրացան Էլբրուսի գագաթ և գագաթին տեղադրեցին ֆաշիստական դրոշներ։ Հիտլերյան քարոզչությունն այս խորհրդանշական իրադարձությունն օգտագործում էր որպես Կովկասում հաղթանակի ցուցադրություն։ Սակայն Կովկասը չէր պատրաստվում հեշտ հանձնվել։ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի պարտությունը թևաթափ արեց Էլբուսին «տիրած» գերմանացիներին, որոնք ստիպված եղան լքել ապաստարանն ու նահանջել։ Սյուժեն պատմում է, թե ինչպես է 1943 թվականի ձմռանը Գուսևի ջոկատը հասնում Էլբրուսի գագաթ, հանելու ֆաշիստական դրոշները։
19 սիրողական ալպինիստներ ուղևորվում են Նեպալ, բարձրանալու Էվերեստի գագաթը։ Ամեն մասնակցի ուղեկցում է արհեստավարժ ուղեկցորդ։ Յուրաքանչյուր չնչին սխալ կարող է հանգեցնել անդառնալի կորուստների։ Սակայն 8848 մետր բարձրության վրա՝ նոսրացած օդում, երբ մարմինը թուլանում է և մարդ սկսում է կորցնել բանականությունը, նույնիսկ ամենապրոֆեսիոնալները թույլ են տալիս սխալներ։ Գիրքը պատմում է Էվերեստի պատմության մեջ ամենաողբերգական դրվագի մասին։
Բժիշկ Բերիս Աբրամովը մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել յոթհազարանոց լեռների գագաթներից մարդկանց իջեցնել և փրկել տասնյակից ավելի մարդկային կյանքեր։ Գրքում նա նկարագրում է իր կյանքի ամենադրամատիկ դրվագները, ընթերցողին փոխանցելով բոլոր ապրումներն ու հույզերը։
Չո-Օյուն աշխարհում բարձրությամբ 6-րդ գագաթն է։ Գտնվում է Հիմալայներում։ 1954 թ․-ին առաջին անգամ ալպինիստները հասան լեռան գագաթ։ Գրքի հեղինակը ավստրիացի ալպինիստ Հերբերտ Տիխին է, ով այդ էքսպեդիցիայի ղեկավարն էր։ Հեղինակը շատ նուրբ հումորով նկարագրում է վերելքի բոլոր դժվարությունները, պատմում շերպերի մասին (Հնդկաստանի և Նեպալի ժողովուրդներից մեկը), ովքեր դժվարին իրավիճակներում դրսևորել են մարդկային լավագույն հատկանիշները։
Գրքի հեղինակը սպորտի վաստակավոր վարպետ, ալպինիստ Սերգեյ Բերշովն է, ով գրեթե կես դար նվիրել է վերելքներին։ Նա ոչ միայն պատմում է աշխարհում բարձրությամբ չորրորդ գագաթի Լխոդցեյի վերելքի մասին, այլև կիսվում լեռների մասին իր մտքերով։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
This website uses cookies.