Լեռներ

ՄԵԾ ՓԱՐԱԽԱԴԵՄ ԼԵՌ

Արարատի մարզի հարավային հատվածում է գտնվում Մեծ Փարախադեմ լեռը, որն ունենալով 1955 մետր բարձրություն՝ համարվում է Ուրծի լեռների ամենաբարձր գագաթներից մեկը: Մեծ Փարախադեմ լեռ կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ ամենագնացներով:

Վերջինիցս ոչ հեռու է գտնվում նաև Կարմիրքար լեռը, որի բարձրությունն է 1949մ:
Ուրծի լեռներում գտնվող այս 2 գագաթներից պարզկա եղանակին գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Արարատ լեռն ու Արարատյան դաշտը: Ուրծի լեռները համարվում են ջրբաժան Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև և ունեն մոտ 25կմ երկարություն և 11կմ լայնություն:
Դեպի Մեծ Փարախադեմ և Կարմիրքար լեռների արշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից՝ անցնելով մոտ 8կմ ճանապարհ և հավաքելով մոտ 600մ հարաբերական:

ՄԵԾ ՓԱՐԱԽԱԴԵՄ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

/Ներբեռնել
Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
/Տեսնել բոլորը

ԻՐԵՆԱ ԽԱՐԱԶՈՎԱ — ԱՌԱՋԻՆ ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ

Իրենա ԽարազովաԱՌԱՋԻՆ ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ2016 թվականի մայիսի 20-ին Նեպալի ժամանակով առավոտյան ժամը 8-ին առաջին անգամ Էվերեստի գագաթին կանգնեց առաջին հայուհի լեռնագնաց Իրենա Խարազովան:  Բացի Էվերեստ բարձրանալը, նա նաև առաջին հայուհին է, ում հաջողվել է իրականացնել «7 գագաթ» ծրագիրը՝ հասնելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին, որոնք են Կիլիմանջարոն, Էլբրուսը, Դենալին, Ակոնկագուան, Էվերեստը, Վինսոնը և Կաստյուշկո լեռնագագաթը։ Խարազովան...

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ․ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Շատերի համար ծովի մակարդակից 5000մ բարձրության վրա հայտնվելը թվում է չափազանց անիրական և անհասանելի։ Կան շատ ու շատ 5000մ-ից բարձր լեռներ, որոնք կարող է բարձրանալ յուրաքանչյուր ֆիզիկապես առողջ մարդ՝ նույնիսկ առանց հատուկ ալպինիստական պատրաստվածության։ Թեթև 4000մ+ լեռնային վերելքները, ինչպիսիք են, օրինակ, Արագածը, Արարատը, Մոնբլանը և այլն, թույլ են տալիս փորձել օրգանիզմի դիմադրողականությունը՝ մեծ բարձրությունների վրա։...

Ինչու՞ են մարդիկ գնում լեռներ

Մարդը և լեռներըԼեռներ գնալը շատերի համար անիմաստ ու հոգնեցուցիչ զբաղմունք է, որոշների համար էլ այն թվում է սարսափելի ու վտանգավոր: Բայց այսպես կարող են մտածել միայն նրանք, ովքեր դեռ չեն եղել լեռներում: Այդ դեպքում ի՞նչն է ստիպում լեռնագնացներին ընտել այդ զբաղմունքը, հրաժարվել տաք անկողնուց ու բոլոր այլ առօրյա հարմարություններից ու, փոխարենը, ոտքով հաղթահարել տասնյակ կիլոմետրեր`...
Share
Published by
ArmLand

This website uses cookies.