Բլոգ

Լեռնային ակնոց

Ինչպես ընտրել ճիշտ լեռնային ակնոց

Արշավային անհրաժեշտ պարագաների ցանկում իր ուրույն տեղն ունի լեռնային ակնոցը: Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ լեռնային ակնոցները օգտագործում են միայն ամռանը, բայց արշավների ժամանակ դրանց օգտագործումը կարևոր է տարվա բոլոր եղանակներին:

Արշավի ժամանակ արևային ակնոց կրելու անհրաժեշտությունը կախված է այն եղանակային և այլ պայմաններից, որոնցում իրականացվում է արշավը: Միշտ չէ, որ անհրաժեշտ է ակնոց կրել, երբեմն դրանք պարզապես բարձրացնում են հարմարավետության մակարդակը: Սակայն, որոշ արշավների ժամանակ, առանց արևային ակնոցի քայլելը կարող է վտանգավոր լինել ձեր տեսողության համար:

Լեռնային արշավների դեպքում արևապաշպան ակնոց ընտրելիս կան բազմաթիվ նրբություններ, որոնց մասին կարևոր է իմանալ, որպեսզի Ձեր ընտրած մոդելը լինի հարմարավետ և ապահովի անհրաժեշտ պաշպանություն: Ներկայումս արշավային պարագաների խանութներում արևապաշպան ակնոցների տասնյակ մոդելներ կան և դրանից ամենաօպտիմալ տարբերակը ընտրելու համար որոշակի գիտելիքներ են հարկավոր:

Հատկապես տարվա տաք եղանակին արշավելիս՝ բոլորն իրենց արշավային պարագաների ցանկը համալրում են արևապաշտպան քսուկով: Սակայն, մաշկը այրվածքներից պաշտպանելուց բացի, պետք է հիշել նաև լեռնային արևի վնասակարության մասին՝ աչքերի համար, որոնք անպայման պետք է պատշաճ կերպով պաշտպանվեն։

Բաձրության հետ մեկտեղ՝ օզոնի պաշտպանիչ շերտն էլ ավելի է բարակում, և, հետևաբար ավելանում է ուշտրամանուշակագույն ճառագայթնամ հավանականությունը:

Ի՞նչ է ուլտրամանուշակագույն ճառագայթումը

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը 400-ից մինչև 10 նմ երկարություն ունեցող անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնք զբաղեցնում են ռենտգենյան և տեսանելի ճառագայթների միջև ընկած սպեկտրային տիրույթը։

ՈՒՄ-ճառագայթները բաժանվում են երեք խմբերի՝ 

  1. ՈՒՄ — A ճառագայթներ (400-315 նմ)․ սրանք կարող են թափանցել աչքի մեջ, կլանվել ոսպնյակի և ցանցաթաղանթի կողմից՝ առաջացնելով անդառնալի փոփոխություններ :
  2. ՈՒՄ- B ճառագայթներ(315-280 նմ)․ հիմնականում վնասում են աչքի մակերեսային հյուսվածքները՝ կոպեր, ցանցաթաղանք, եղջերաթաղանթ:
  3. ՈՒՄ- С ճառագայթներ(280-100 նմ)․ համարվում է ամենավտանգավոր խումբը, սակայն վերջինիս մեծ մասը կլանվում է օզոնային շերտի կողմից և չի հասնում երկրագնդի մակերեսին :

 

Ինտենսիվ ՈՒՄ-ճառագայթումը կարող է առաջացնել․

 

Աչքի մակերեսային հյուսվածքների այրվածք

Մեծացնում է չարորակ նորագոյացությունների հավանականությունը

Կատարախտ

Ցանցաթաղանթի ախտահարում

Անհրաժեշտ է պարտադիր կրել լեռնային ակնոց, եթե...

Լեռնային վերելքների ժամանակ՝  բարձրության վրա։ Որքան բարձր եք գտնվում, այնքան ավելի ինտենսիվ է դառնում արևի ճառագայթումը:

Արշավն անցնում է այն տարածքով, որտեղ մակերեսը լավ անդրադարձնում է ուլտրամանուշակագույնը: Ամենից լավն ուլտրամանուշակագույնը անդրադառնում է ձյունից և սառույցից, ավելի քիչ ինտենսիվ՝  ավազից և ջրից: Հողը նույնպես կարող է անդրադարձնող լինել:

Կարևոր է հիշել, որ վնասակար ազդեցություն ունեն ոչ միայն արևի ուղիղ ՈւՄ-ճառագայթները, այլ նաև ՝ ցրված և արտացոլված ճառագայթները: Հողն արտացոլում է ճառագայթման մինչև 15%-ը, ջրի մակերեսը՝ 20%, ավազը՝ մինչև 35%, իսկ ձյունն ու սառույցը՝ լույսի մինչև 80%-ը։

Լեռնային ակնոցը նախ և առաջ պետք է բավարարի մեկ պահանջ՝ աչքի հուսալի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և պայծառ լույսից, իսկ թեթև քաշը, օրիգինալ դիզայնն արդեն երկրորդկան առավելություններ են:

Լեռնային ակնոցի ոսպնյակների տեսակները

Բարձրորակ լեռնային արևապաշտպան ակնոցների ոսպնյակները թույլ չեն տալիս ոչ մի տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթների՝ A, B, C (չնայած միայն առաջին երկուսն են պոտենցիալ վտանգավոր մարդկանց համար) ներթափանցումը՝ աչքի թաղանթ: Սա վերաբերում է նույնիսկ այն ոսպնյակներին, որոնք ամբողջովին մգեցված  չեն:

Մգեցվածության աստիճանը չի ազդում ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանման աստիճանի վրա: Ոսպնյակների երանգավորումը կանխում է տեսանելի լույսի սպեկտրի մի մասի անցումը և անհրաժեշտ է, որպեսզի աչքերն ավելի  հարմարավետ զգան արևի պայծառ լույսի ներքո: Կախված ոսպնյակի մգեցվածության աստիճանից՝ ակնոցների արտադրողները ֆիլտրի պաշտպանության աստիճանը բաժանում են չորս կատեգորիաների՝ առաջին S1-ից (ամենաթույլը) մինչև չորրորդ S4 (ամենահուսալի)․

S0 – փոխանցում է տեսանելի լույսի 80-100%-ը: Սրանք թափանցիկ կամ գրեթե թափանցիկ ոսպնյակներ են: Օգտագործվում են ցածր լուսավորության պայմաններում՝ գիշերը և լապտերների լույսի ներքո:

S1 – փոխանցում է տեսանելի լույսի 43-80%-ը: Դրանք կրում են մթնշաղին, արհեստական ​​լուսավորության տակ և ամպամած եղանակին։

S2 – փոխանում է տեսանելի լույսի 18-43%-ը: Օպտիմալ է մասամբ ամպամած և ամպամած եղանակին:

S3 – փոխանցում է տեսանելի լույսի 8-18% -ը: Հարմար է արևային եղանակի պայմաններում իրակացվելիք արշավների համար:

S4 – փոխանցում է տեսանելի լույսի 3-8% -ը: Նման ոսպնյակները պաշտպանում են աչքերը շատ պայծառ լույսից, հատկապես մեծ բարձրությունների վրա, որտեղ արևի լույսի ինտենսիվությունը բարձր է:

Ֆոտոխրոմային ոսպնյակներ

Ֆոտոխրոմային ոսպնյակներն առանձին դասի են պատկանում: Դրանցում մթության մակարդակը տատանվում է՝ կախված լուսավորության աստիճանից։ Պայծառ լույսի դեպքում ոսպնյակը մթնում է մի քանի տասնյակ վայրկյանում, աղոտ լույսի դեպքում այն ​​դառնում է ավելի թափանցիկ։

Ֆոտոխրոմային ոսպնյակներն ունեն կիրառման լայն շրջանակ. օրինակ, S1-S3 կատեգորիաներով ակնոցները կարող են կրել ամպամած և արևոտ եղանակին առանց ոսպնյակներ փոխելու: Քանի որ ֆոտոքրոմային ոսպնյակները ժամանակ են պահանջում մթության այլ մակարդակի հարմարվելու համար, խորհուրդ չի տրվում օգտագործել դրանք դինամիկ սպորտաձևերում՝ լույսի հաճախակի փոփոխությունների ժամանակ, երբ խավարից  կտրուկ անցում է կատարվում լույս կամ հակառակը։

Մեծ բարձրությունների համար օգտագործվում են այնպիսի ոսպնյակներով ակնոցներ, որոնք ունեն վերջին երկու կատեգորիաների մգեցվածություն՝ S3 և S4: Քայլարշավի և ցածր բարձրության վրա արշավելու դեպքում օգտագործվում են S3 կատեգորիայի ոսպնյակներ։ Բարձր լեռների, լեռնային արշավների և լեռնագնացության համար օգտագործվում են միայն S4 կատեգորայի ոսպնյակներով ակնոցներ

Ինչից են պատրաստվում ոսպնյակները

Ապակուց. Ապակե ոսպնյակների առավելությունը օպտիկական շատ բարձր ճշգրտությունն է։ Ապակին չի աղավաղում պատկերը։ Այն նաև քերծվածքների հանդեպ ավելի դիմացկուն է: Բացասական կողմերից՝ ավելի ծանր քաշ և փխրունություն: Ոսպնյակների բեկորները կարող են վնասել ձեր աչքերը և դեմքը:

Պոլիկարբոնատից. Այն թեթև, ճկուն և դիմացկուն նյութ է։ Դրանից ստացված ոսպնյակները պաշտպանում են աչքերը ոչ միայն պայծառ արևի լույսից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այլև մեխանիկական վնասվածքներից: Պոլիկարբոնատային ոսպնյակների առավելություններն են ցածր գինը և քաշը: Բացասական կողմերը՝ նյութը արագ քերծվում է, իսկ օպտիկական ճշգրտությունը ավելի վատն է, քան ապակյաները:

NXT պոլիմերից (պոլիսիլիկատային քվազի ջերմապլաստիկ): Նման ոսպնյակները բոլոր առումներով գերազանցում են ապակուն և պոլիկարբոնատին, բացառությամբ մեկի՝ գնի։ Այս ոսպնյակները շատ ավելի թանկ են, քան պոլիկարբոնատից և ապակուց ոսպնյակները:

Ինպես ճիշտ խնամել լեռնային ակնոցը

Ունենալ ակնոցի պատյան, որպեսզի շրջանակներն ու ոսպնյակները առավելագույնս պաշտպանված լինեն վնասից:

Ապակին սրբելու համար օգտագործել հատուկ միկրոֆիբրե կտորներ: Ցանկալի է նաև ձեռք բերել հատուկ ակնոց մաքրող միջոց։ Միկրոֆիբրան չափազանց բարակ գործվածք է, որը հեռացնում է կեղտը և փոշին ոսպնյակների մակերեսից՝ չթողնելով դրանց վրա քերծվածքներ կամ շերտեր:

Ակնոցները որևէ տեղ դնելիս՝ ոսպնյակները դեպի վեր ուղղված դնել, որպեսզի չվնասվեն

Երկար ժամանակ չթողնել արևի տակ

Պահել չոր վայրում

Պարբերաբար մաքրել շրջանակները

This website uses cookies.