Արշավային բլոգ

Ինչու՞ են մարդիկ գնում լեռներ

Մարդը և լեռները

Լեռներ գնալը շատերի համար անիմաստ ու հոգնեցուցիչ զբաղմունք է, որոշների համար էլ այն թվում է սարսափելի ու վտանգավոր: Բայց այսպես կարող են մտածել միայն նրանք, ովքեր դեռ չեն եղել լեռներում:

Այդ դեպքում ի՞նչն է ստիպում լեռնագնացներին ընտել այդ <<վտանգավոր>> զբաղմունքը, հրաժարվել տաք անկողնուց ու բոլոր այլ առօրյա հարմարություններից ու, փոխարենը, ոտքով հաղթահարել տասնյակ կիլոմետրեր` գագաթ հասնելու նպատակով:

Կազբեկ լեռ

«Ինչու՞ են մարդիկ գնում լեռներ»

Հաճախ հարցնում են սկսնակ արշավակաները, կամ այն մարդիկ, ովքեր երբևէ չեն եղել լեռներում: Փորձառու արշավականներն ու լեռնագնացներն արդեն վաղուց ունեն այս հարցի պատասխանը: Ինչպես մեծն Վիսոցկին է ասում իր երգում «լեռներից ավելի լավ կարող են լինել միայն այն լեռները, որոնց վրա դեռ չես եղել»:

 

В суету городов и в потоки машин
Возвращаемся мы — просто некуда деться!
И спускаемся вниз с покорённых вершин,
Оставляя в горахсвоё сердце.

Так оставьте ненужные споры —
Я себе уже всё доказал:
Лучше гор могут быть только горы,
На которых ещё не бывал!

                                                      В. Высоцкий

Ոտքով երկար քայլք, ծանր ուսապարկ, բարդ վերելքներ… Այդ դեպքում  ինչու՞ են տարեցտարի ավելի շատ մարդիկ բարձրանում լեռներ:

Մարդիկ լեռներ են գնում շատ տարբեր պատճառներով: Մեկը գնում է հանգստանալու և քաղաքի անվերջանալի թոհուբոհից կտրվելու նպատակով, մյուսը վայրի բնության գեղեցկությունը վայելելու համար, ինչ-որ մեկը ցանկանում է հետաքրքրություն մտցնել իր կյանքում, իսկ ոմանք էլ ինքնաճանաչման համար:

 

Լեռները մեր ենթագիտակցության մեջ են

Խոսեցինք լեռներ գնալու զանազան պատճառներից, իսկ ովքե՞ր են եղել առաջին լեռներ բարձրացողները, մագլցողներն ու ծերպերում բնակվողները․․․

Վերջին բառակապակցությունը կհուշի, այո, նախամարդը։

Մեզ հասած բազմաթիվ ժայռապատկերներում կնկատեք մեր նախնիների ձեռքով նկարված կամ քանդակված այծյամներ, քարայծեր։ Իսկ քարայծերն, ինչպես հայտնի է, ապրում են բարձր լեռնային՝ ժայռային վայրերում։ Հետևաբար, որսի և ուտելիքի բնական պահանջը մղել է նախամարդուն ենթագիտակցաբար մագլցել ժայռեր և բարձրանալ լեռներ։ 

Մեր մարդատիպի ենթագիտակցության մեջ վաղուց ի վեր հստակ դրոշմված են լեռները։

 

Լեռներ գնալը պահանջում է մեծ ջանքեր, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական: Ամեն քայլի հետ շնչառությունն ավելի է դժվարանում, ոտքերը սկսում են չենթարկվել և ամեն քայլի հետ պետք է հաղթահարել ինքդ քեզ, վանել բոլոր բացասական մտքերն ու գիտակցել հանուն ինչի ես ցանկանում հասնել գագաթ:

Լեռները երբեք իրեց հյուրեին ձեռնունայն չեն ճանապարհում: Ամեն լեռ ու ամեն գագաթ ինչ-որ նոր բան է սովորեցնում:  Լեռները օգնում են վերաիմաստավորել կյանքի արժեքները և օգնում են ուրախանալ մանրուքներով: Դուրս գալով հարմարավետության գոտուց և մնալով մեն-մենակ բնության հետ՝ հեռու ժամանակակից տեխնոլոգիաներից և ինֆորմացիայի անվերջանալի հոսքից, մարդիկ սկսում են կյանքին այլ աչքերով նայել: Մարդիկ գիտակցում են, որ մարդկային հնարավորություններն անսահման են:

Լեռներում մարդիկ դառնում  են ավելի ուժեղ ու ինքնավստահ։ Նախկինում կարևոր թվացող շատ համոզմունքներ կորցնում են իրենց կարևորությունը, իրենց տեղը զեջելով բոլորովին այլ արժեքների: Եվ որքան շատ ժամանակ է մարդը անցկացնում լեռներում, այնքան ավելի շատ է փոխվում նրա աշխարհայցքը: Լեռներում արշարհն ավելի հետաքրքիր է:

Լեռները սովորեցնում են կարգապահություն: Առանց կարգապահության լեռներ գնալն ուղղակի անհնար է: Սովորեցնում են լինել համբերատար և կարեկցող: Այստեղ ամեն բան ու ամեն ոք անկեղծ է: Կարող ես քայլել ու ժպտալվ ողջունել ու բարի ճանապարհ մաղթել քեզ հանդիպակած եկով մեկ այն լեռենագնացի, ում նույնիսկ չես ճանաչում: Կորող ես յուրաքանչյուր պահին հույսդ դնել թիմակիցներիդ վրա, որովհետև լեռներում բոլորը մեկ ընտանիք են:

Միայն լեռներում են մարդիկ իրապես գիտակցում, որ բնության մի մասնիկն են:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

10 ՊԱՏՃԱՌ, ԻՆՉՈՒ՞ ԼԻՆԵԼ ՄԱՐՈԿԿՈՅՈՒՄ

Մարոկկոն հակադրությունների երկիր է։ Այս երկրում կլիման, բնությունը և լանդշաֆտները կտրուկ փոխվում են հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք: Մարոկկոն իսկապես շատ գունեղ երկիր է ՝ ընկերասեր մարդկանցով։ Չնայած այն հանգամանքին, որ այն մահմեդական երկիր է, այստեղ ուրախ են ընդունել զբոսաշրջիկներին, և դուք կարող եք բացարձակապես հանգիստ գնալ այստեղ ամբողջ ընտանիքի հետ: «ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԳԻՇԵՐ»Գալով...

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐԵՐ

Խաչքարերը մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են, որոնք պետք է արվեստի պատմության մեջ գտնեն իրենց արժանի տեղը՝ դուրս գալով մեծ ու լայն արվեստի ասպարեզ:  Ռաֆայել Իսրայելյան Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Խաչքարերի առաջացման վարկածներից մեկը  կապված է այն փաստի հետ,...

10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լեռների մասին պատմող գրքերը բազմաթիվ են։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ուղևորվել հեռավոր էքսպեդիցիաների, հասնել անհասանելի թվացող բարձրունքներին, հերոսների հետ միասին զգալ ճանապարհի ողջ դժվարությունները, նրանց ապրումներն ու զգացմունքները։ Լավագույն գրքերը դրանք իսկական ալպինիստների պատմություններն են իրենց վերելքների մասին։ Յուրաքանչյուր պատմություն մի նոր բացահայտում է, որ ստիպում է վերափոխել հայացքներդ ու գնալով ավելի շատ սիրել...

ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԵՌՆԵՐԸ

Լեռները դարեր շարունակ գրավել են մարդկանց իրենց վեհությամբ և անմատչելիությամբ։ Հսկայական թվով ալպինիստներ և էքստրեմի սիրահարներ փորձել են նվաճել աշխարհի  անմատչելի գագաթները։ Ցավոք, ոչ բոլորն են վերադարձել տուն։ Ոմանք մնացել են այնտեղ՝ զառիթափ, վտանգավոր լեռներում, կարծես մյուսներին նշան տալու համար, որ լեռներ բարձրանալը կարող է վտանգավոր լինել։ Աշխարհի ամենադժվար լեռների գագաթները բարձրանալը ամեն տարի տասնյակ...

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ

Հայկական գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ 5-4-րդ դդ հույն պատմիչ Քսենոփոնն իր «Անաբասիս» աշխատությունում հիշատակում է Հայաստանում գորգագործության զարգացվածության և հայերի թանկարժեք գործվածքների՝ գորգերի պատրաստման մասին՝ «․․․զորավար Տիմասիոն Դարդանացու մոտ Հայաստանից տարված գորգերից մեկը 10 մինա արժողությամբ էր ( մոտ 4,4 կգ ոսկի)»:  Հայկական գորգերը մեծ...

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԼԵՌՆԵՐԸ

Աշխարհի բոլոր գեղեցկություններից լեռները միշտ գրավել են մարդու ամենամեծ ուշադրությունը, նրանք հիացնում են իրենց գեղեցկությամբ, հոյակապ տեսքով, բարձրությամբ: Լեռներ  բարձրանալով ՝ մարդը կարծես բարձրանում է դեպի երկինք: Մեր մոլորակի վրա կան բազմաթիվ լեռնագագաթներ։  Ամենագեղեցիկ լեռները, ուղղակի ապշեցնում են մարդկային երևակայությունը: ՄԱՏԵՐՀՈՐՆ, ՇՎԵՅՑԱՐԻԱԱլպյան այս գագաթը գտնվում  է Շվեյցարիայի և Իտալիայի սահմանը։ Գագաթի բարձրությունը ծովի մակարդակից 4478...

ԱՐՇԱՎ ՇՆԵՐԻ ՀԵՏ

Քայլարշավը և շների, և նրանց տերերի սիրելի զբաղմունքն է ։ Ուստի վաղ թե ուշ շատերին է այցելում չորս ոտանի ընկերոջ հետ արշավի գնալու գաղափարը։ Բայց, կարո՞ղ է ձեր ընտանի կենդանին հաղթահարել նման ծանրաբեռնվածությունը: Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել շան հետ արշավին: Եվ ի՞նչ անել, որպեսզի արշավը հաճելի լինի և տիրոջ, և շան համար: ՇԱՆ ՀԵՏ ԱՐՇԱՎԻ ԴՐԱԿԱՆ...

ԱՐՇԱՎԱԿԱՆ ԲԱԽԻԼՆԵՐ ԵՎ ԳԱՄԱՇՆԵՐ

Ձյան ժամանակ կամ թաց տեղանքով արշավելիս նույնիսկ ամենալավ և հարմարավետ կոշիկները կարող են անհարմարություն առաջավնել, քանի որ քարերն ու ձյունը վերևից լցվում են կոշիկների մեջ: Այս խնդիրը լուծելու համար օգտագործվում են կոշիկի համար նախատեսված բախիլներ և գամաշներ: Հիմա եկեք հասկանանք, ո՞րն է դրանց տարբերությունը և ինչպե՞ս ընտրել: ԱՐՇԱՎԱԿԱՆ ԲԱԽԻԼՆԵՐԱրշավական բախիլները գալոշներ են, որոնք  վերևի հատվածում...

ԿԱՆԱՅՔ ԱԼՊԻՆԻԶՄՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Շատերը կարծում են, որ բոլոր էքստրեմալ սպորտաձևերում, ներառյալ լեռնագնացության մեջ, բոլոր դափնիները բաժին են ընկնում տղամարդկանց։ Այնուամենայնիվ, ժամանակակից ալպինիզմի պատմությունը անհնար է պատկերացնել առանց կանանց: Նրանց սխրանքներով հիանում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Կին ալպինիստների շնորհիվ աշխարհը իմացավ, որ կանացիության հետևում կարող է թաքնված լինել կամքի ուժ, նպատակին նվիրվածություն և համարձակություն: Լեռնագնացության կանանց պատմությունը երկար...

This website uses cookies.