Բլոգ

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐ․ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Արշավների ընթացքում փայտեր սկսել են օգտագործել դեռ շատ վաղուց: Փայտերը օգնում են  մեղմել ուսային հատվածների վրա ընկնող ծանրությունը, իջնելիս ծնկների վրա ընկնող ծանրությունը և քայլելու ընթացքում ծառայում են որպես լրացուցիչ հենարան:

Նախկինում՝ շատ առաջ արշավականները օգտագործում էին դահուկային փայտիկներ: Եվրոպայում, սկսած 1950-ական թվականներից դրանք մտան մասսայական օգտագործման մեջ: Սակայն դահուկային փայտերը ունեին մեկ թերություն՝ ֆիքսված երկարություն: Լեռնային տեղանքում ֆիքսված երկարությամբ փայտեր օգտագործելը շատ անհարմար էր, իսկ դրանց տեղաշարժելը էլ ավեի դժվար:

1974 թվականին գերմանական Leki ընկերությունը թողարկել է առաջին սերիական տելեսկոպիկ փայտերը։ Makalu մոդելը գրեթե չէր տարբերվում ժամանակակից փայտերի օրինակներից. երեք հատվածներիից բաղկացած կոնստրուկցիան մինչ օրս համարվում է նմուշային:

Արշավային փայտերը կազմված են տարբեր չափսերի հատվածներից, այդ հատվածները իրար ամրացնող մեխանիզմներից, բռնակից և վերջավորությունից:

ՓԱՅՏԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Արշավային փայտերի կառուցվածքում թերևս ամենակարևորը փայտի երկարությունը կարգավորող մեխանիզմն է: Փայտերի երկարությունը կարգավորելու համար օգտագործվում է երկու տեսակի մեխանիզմներ՝

  1. Փայտի տարբեր մասերը իրար ամրացնելը կատարվում է հատուկ փականի օգնությամբ, պտտման տարբերակով:
  2. Փայտի տարբեր մասերը իրար ամրացնելը կատարվում է ծալվող փականի՝ կլիպսայի միջոցով:

Փայտի տարբեր մասերը իրար ամրացման առաջին տարբերակը (պտտման եղանակով) դասական տարբերակն է, որն օգտագործվել է արշավային փայտերի ի հայտ գալու հենց առաջին օրվանից: Պտտման տարբերակը թույլ է տալիս կարգավորել փայտի երկարությունը:

Հիմնականում արշավային փայտերի մատչելիության համար, այս մեխանիզմը ամբողջությամբ պատրաստում են պլաստմասից, բայց ամենից հաճախ օգտագործում են ալյումինային մեխանիզմը: Այս կոնստրուկցիան բավականին պարզունակ է: Օգտագործվող բոլոր մեխանիզմները գտնվում են փայտի ներսում, այնպես որ դրանց վնասելը այնքան էլ հեշտ չէ: Պլաստմասից պատրաստված մեխանիզմի դեպքում փայտերը կարող են ավելի արագ շարքիդ դուրս գալ, քանի որ պլաստմասե փականի ատամիկները մաշվում են և այլևս հնարավոր չի լինում ֆիքսել փայտերի երկարությունը:

Պտտման մեխանիզմով աշխատող փայտերը ավելի շատ խորհուրդ է տրվում օգտագործել թեթև արշավների դեպքում, երբ ծանրաբեռնվածությունը այդքան էլ մեծ չէ: Այս մեխանիզմով աշխատող փայտերի թերություններից է նաև այն, որ ձմռանը մեխանիզմի մեջ ջրի հայտնվելու դեպքում, այն շատ արագ սառչում է և հնարավոր չի լինում կարգավորել երկարությունը: Միակ տարբերակը մեխանիզմը տաքացնելն է:

Փայտերի երկարությունը կարգավորող երկրորդ տարբերակը (ծալվող փականի միջոցով) ի հայտ է եկել ավելի ուշ: 1990- ական թվականներին Black Diamond ընկերությունը թողարկեց ծալվող փականի՝ կլիպսայի մեխանիզմով աշխատող փայտեր: Սկզբում օգտագործվում էին ցրտադիմացկուն պլաստիկից պատրաստված փականներ: Այժմ թանկարժեք մոդելներում օգտագործվում են մետաղական փականներ: Կոնստրուկցիայի այս տարբերակը ավելի հուսալի և հարմար է բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում արշավելու համար: 

Արշավային շատ փայտերի դեպքում օգտագործվում են միանգամից երկու մեխանիզմները համատեղ՝ և՛ պտտման մեխանիզմը, և՛ ծալվող փականի մեխանիզմը:

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐԻ ԲՌՆԱԿՆԵՐ

Բռնակների պատրաստման համար նույնպես օգտագործում են տարբեր նյութեր: Ավելի բյուջետային տարբերակներում օգտագործում են պլաստիկե կամ ռետինե նյութեր: Այս նյութերից պատրաստված բռնակները հարմար են թեթև արշավների համար: Թերությունն այն է, որ պլաստինե բռնակները շատ շուտ են սառչում և  սառեցնում են ձեռքերը, իսկ թացանալու դեպքում դառնում են սահուն: Ռետինե բռնակները, բացի վերը նշվածից նաև ավելի ծանր են:

Բռնակների համար առավել նախընտրելի են համարվում խցանափայտե բռնակները (пробковые ручки) և փրփրանյութից պատրաստված բռնակները: Խցանափայտե բռնակները բավականին թեթև են և չեն սառչում, բայց թացանալու դեպքում նույնպես դառնում են սահուն: Այս առումով առավել հարմարը փրփրանյութից պատրաստված բռնակներն են, որոնք և փափուկ են, և թեթև, և չեն սառչում:

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐԻ ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արշավային փայտերի վերջավորությունները պատրաստված են մխուն պողպատից: Դրանք շատ ամուր են և նաև երկարակյաց: Վերջավորության պլաստիկե մասի վրա ամրացվում են թրեկինգային փայտերի համար նախատեսված օղակները: Դրանք լինում տարբեր չափսերի՝ մեծ և փոքր: Մեծ օղակները անհրաժեշտ են ձմռանը՝ ձյան վրայով քայլելու ժամանակ: Դրանք չեն թողնում, որպեսզի փայտերը խրվեն ձյան մեջ:

Փոքր օղակները նույնպես կարևոր նշանակություն ունեն: Քարքարոտ կամ հողոտ տեղանքով քայլելու ընթացքում դրանք կրկին չեն թողնում, որպեսզի փայտերը խրվեն:

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Թրեկինգային փայտերի պատրաստման մեջ օգտագործվող ամենատարածված նյութը համարմում է ալյումինը: Այն էժան է, ամուր և թեթև: Պատրաստման նյութերից է համարվում նաև կարբոնը: Ոչ շատ հաճախ հանդիպում են նաև կոմբինացված կոնստրուկցիաներ: Այսինքն մի մասը պատրաստված է կարբոնից, իսկ մի մասը՝ ալյումինից:

Արշավային փայտերի ծանրությունը կախված է նաև օգտագործվող նյութի տեսակից: Կարբոնից պատրաստված փայտերը ավելի թեթև են, քան ալյումինից պատրաստվածները:  Եթե Ձեր համար ծանրությունը շատ մեծ նշանակություն ունի, ապա ընտրությունը կանգ կառնի կարբոնից պատրաստված թրեկինգային փայտերի վրա: Սակայն կարբոնը բավականին թանկ է և մշակումը ավելի բարդ է, քան ալյումինինը: Դրա համար էլ ալյումինից և կարբոնից պատրաստված փայտերն ունեն գնային էական տարբերություն:

ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
  • Հորիզոնական տեղանքում քայլելու ժամանակ արշավային փայտերի երկարությունը պետք է կարգավորել այնպես, որ ձեռքը արմունկով թեքված լինի 90 աստիճան անկյան տակ:
  • Բարձրանալու ընթացքում փայտերի երկարությունը պետք է կարճացնել, որպեսզի ծանրությունը ընկնի դրանց վրա:
  • Իջնելիս՝ ընդհակառակը, փայտերը պետք է ավելի երկարեցնել:
  • Արշավային փայտեր գնելիս ըստ Ձեր հասակի պետք է ուշադրություն դարձնեք փայտերի առավելագույն երկարությանը: Եթե ունեք 175 և ավելի հասակ, ապա փայտերի երկարությունը պետք է լինի 140 սմ, իսկ 175-ից ցածր հասակ ունենալու դեպքում, կարող եք վերցնել նաև 130-135 սմ երկարություն ունեցող փայտեր:
  • Հորիզոնական տեղանքում քայլելու դեպքում պետք է այնպես քայլել, որպեսզի ձախ ոտքով քայլք անելու հետ մեկտեղ հենվեք աջ ձեռքում պահած արշավային փայտի վրա և հակառակը: Այս կերպ Դուք միշտ կունենաք հավասարակշռված հենարան:
  • Արտակարգ իրավիճակներում արշավային փայտերը կարելի է օգտագործել նաև պատգարակ պատրաստելու համար:
  • Արշավային փայտերը բացի ծանրությունը թեթևացնելուց և հավելյալ հենարան հանդիսանալուց օգնում են նաև չափել ճանապարհին հանդիպած գետակների կամ ճահիճների խորությունը (եթե պետք է դրանցով անցնեք), ձյան խորությունը:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

This website uses cookies.