Բլոգ

ԼԵՌՆԱՅԻՆ ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆԵՐ․ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները

Անվերջ բացահայտելու երկիր Հայաստանում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:

Հայաստանում էքսպեդիցիաներ կազմակերպելուց առաջ խորհուրդ է տրվում՝

  • Ուսումնասիրել տեղանքը տոպոգրաֆիկ քարտեզների օգնությամբ:
  • Google Earth ծրագրի 3D ձևաչափի օգնությամբ վիզուալ պատկերացնել տեղանքի ռելիեֆը՝ թեք լանջեր, ձորակներ, ժայռոտ հատվածներ և այլն:
  • Հավելվածների օգնությամբ գծել անցնելիք նախնական երթուղին:
  • Պատրաստել անձնական և խմբային գույքն ու հանդերձանքը, որոնք անհրաժեշտ են նախատեսված երթուղին անցնելու համար:
  • Վերլուծել նախնական երթուղուց բոլոր հնարավոր շեղումները, եթե ճանապարհին հանդիպեն անանցանելի հատվածներ:
  • Կրկին ուսումնասիրել երթուղին քարտեզների, նավիգացիայի և տեղանքի մասին ունեցած ինֆորմացիայի հիման վրա:
  • Կազմել վերջնական երթուղին:

Էքսպեդիցիաների կարևոր բաղկացուցիչը

 

Անվտանգություն

Լեռնային էքսպեդիցիաներ պլանավորելիս առաջնահերթությունը միշտ պետք է տալ անվտանգությանը: Երբեմն մարդիկ հիացած բնության գեղեցկությամբ, հայտնվում են էյֆորիայի մեջ, մոռանալով հնարավոր վտանգների մասին: Քաղաքի անվերջանալի թվացող աղմուկին փոխարինելու են գալիս քամու ձայնը, գետերի քչքչոցը, թռչունների դայլայն ու սեփական ոտնաձայների աղմուկը: Լեռներն օգնում են մոռանալ առօրյա հոգսերն ու գտնել ներդաշնակություն: Այդ հարաբերական անդորրի և ներդաշնակության մեջ, սակայն չպետք է մոռնալ, որ գտնվում ենք վայրի բնության մեջ, որտեղ կան ամեն հնարավոր վտանգներ: Բայրի բնության մեջ և լեռներում  կան որոշակի կանոններ, որոնց պետք է խստորեն հետևել:

Ֆիզիկական պատրաստվածություն

Լեռներ գնալիս շատ կարևոր է ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն: Երբեք պետք չէ գերագնահատել ձեր ուժերը: Մինչև էքսպեդիցիաների գնալը, ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք պատրաստ եք հաղթահարել նախատեսված տարածությունը, արդյո՞ք ունեք բավարար փորձ, գիտելիք և  դիմադրողականություն:

Լեռնային վերելքների նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռևս վերելքից շատ առաջ: Ճիշտ ֆիզիկական պատրաստվածության մասին կարող եք կարդալ այստեղ։

Էքսպեդիցիաների և ընդհանրապես լեռնային վերելքների ժամանակ պետք է հիշել մեկ ոսկե կանոն՝ եթե զգում եք, որ պատրաստ չեք տվյալ երթուղին անցնել, միշտ կարևոր է ճիշտ պահին կանգ առնելն ու ետ գնալը:

Հստակ պլանավորում

 

Պլանավորումը նույնքան կարևոր է որքան սեփական հնարավորությունների գնահատումը: Էքսպեդիցիա կազմակերպելիս անչափ կարևոր է հստակ պլանավորել և գծել անցնելիք երթուղին, գանահատելով նաև հնարավոր ռիսկերը: Պլանավորելիս, բացի քարտեզներից կարելի է օգտագործել նաև տեղի բնակիչների ունեցած ինֆորմացիան տվյալ տեղանքի մասին:

Անչափ կարևոր է նաև նախօրոք և պարբերաբար ստուգել եղանակային պայմանները:

Երթուղին պլանավորելիս Ձեզ մեծապես կօգնեն ժամանակակից հեռախոսային հավելվածները: Արշավական ամենաօգտակար հեռախոսային հավելվածների հետ կարող եք ծանոթանալ այս հղումով։

Գույք և հանդերձանք

Միշտ ուշադրություն դարձրեք համապատասխան գույք և հանդերձանքի ճիշտ ընտրությանը: Հատկապես արշավական կոշիները արշավի հաջող ընթացքը պայմանավորող գլխավոր տարրերից են: Հանդերձանք ընտրելիս հաշվի  առեք եղանակային պայմանների բոլոր հնարավոր փոփոխությունները:

Գույքի կարևոր տարրերից են խմբի անդամների միջև կապի ապահովումը: Նույնիսկ եթե խումբը փոքրաքանակ է, ցանկալի է, որ խմբի անդամներից մի քանիսն ունենան ռացիաներ, հարկ եղած դեպքում կապ հաստատելու համար:

Չպետք է մոռանալ դեղատուփի մասին, որը պարտադիր է յուրաքանչյուր բարդության և երկարության արշավների ժամանակ: Արշավական դեղատուփի մասին կարող եք կարդալ այստեղ։

 

Ջուր և սնունդ

Կախված էքսպեդիացիայի երկարությունից և օրերի քանակից Ձեր հետ միշտ ունեցեք անհրաժեշտ քանակությամբ սնունդ և ջուր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորվում եք Ձեր համար մինչ այդ անծանոթ տեղանք, որտեղ կարող է պատահել յուրաքանչյուր շրջադարձ, միշտ ունեցեք ջրի և սննդի պահուստային պաշար:

 

Քայլելու արագությունը

Եթե էքսպեդիցիաների ուղևորվում  եք խմբով, ապա պետք է քայլել խմբի միջին արագությամբ, հաշվի առնելով խմբի ամենաթույլ անդամի արագությունը: Ավելի նպատակահարմար է քայլել միջին արագությամբ և անել կարճ դադարներ, քան քայլել արագ և  ունենալ երկարատև դադարներ:

Ձեր անցնելիք երթուղու մասին ուրիշներին հայտնելը

Անկախ այն բանից Ձեր անցնելիք երթուղին հեշտ է, թե դժվար, միշտ պետք է լինի մեկը, ով հստակ կիմանա Ձեր գտնվելու վայրը և արտակարգ իրավիճակների դեպքում կշտապի օգնության: Ցանկալի է, որ Ձեր անցնելիք երթուղու մասին իմանան մի քանի հոգի:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]

This website uses cookies.