Լեռներ

ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ԼԵՌ

Վայոց ձորի մարզում է գտնվում Վարդաբլուր լեռը, որը բոլոր արշավասերներիս կողմից ավելի շատ հայտնի է որպես «Գայլի ականջներ» անվամբ՝ արտաքնապես գայլին նվանվելու համար: Վարդաբլուր լեռը տեղակայված է Վայքի լեռնաշղթայի արևմտյան հատվածում և ունի 2455 մ բարձրություն:  Գագաթային հատվածը ժայռոտ է:

Լեռան վերելքը սկսվում է Զեդեա գյուղից, որը Երևանից գտնվում է մոտ 140կմ հեռավորության վրա: Զեդեա գյուղից արշավը սկսելու դեպքում մինչ գագաթ հասնելը պետք է անցնել մոտ 5կմ՝ հավաքելով 750մ հարաբերական բարձրություն: Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Քարկատարի և Թեքսարի լեռները:

Վարդաբլուր լեռան լանջին է գտնվում նույն անունն կրող ավերակ բերդի պարիսպներն ու բուրգերը:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
/Տեսնել բոլորը

ԻՐԵՆԱ ԽԱՐԱԶՈՎԱ — ԱՌԱՋԻՆ ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ

Իրենա ԽարազովաԱՌԱՋԻՆ ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԷՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԻՆ2016 թվականի մայիսի 20-ին Նեպալի ժամանակով առավոտյան ժամը 8-ին առաջին անգամ Էվերեստի գագաթին կանգնեց առաջին հայուհի լեռնագնաց Իրենա Խարազովան:  Բացի Էվերեստ բարձրանալը, նա նաև առաջին հայուհին է, ում հաջողվել է իրականացնել «7 գագաթ» ծրագիրը՝ հասնելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին, որոնք են Կիլիմանջարոն, Էլբրուսը, Դենալին, Ակոնկագուան, Էվերեստը, Վինսոնը և Կաստյուշկո լեռնագագաթը։ Խարազովան...

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ․ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Շատերի համար ծովի մակարդակից 5000մ բարձրության վրա հայտնվելը թվում է չափազանց անիրական և անհասանելի։ Կան շատ ու շատ 5000մ-ից բարձր լեռներ, որոնք կարող է բարձրանալ յուրաքանչյուր ֆիզիկապես առողջ մարդ՝ նույնիսկ առանց հատուկ ալպինիստական պատրաստվածության։ Թեթև 4000մ+ լեռնային վերելքները, ինչպիսիք են, օրինակ, Արագածը, Արարատը, Մոնբլանը և այլն, թույլ են տալիս փորձել օրգանիզմի դիմադրողականությունը՝ մեծ բարձրությունների վրա։...

Ինչու՞ են մարդիկ գնում լեռներ

Մարդը և լեռներըԼեռներ գնալը շատերի համար անիմաստ ու հոգնեցուցիչ զբաղմունք է, որոշների համար էլ այն թվում է սարսափելի ու վտանգավոր: Բայց այսպես կարող են մտածել միայն նրանք, ովքեր դեռ չեն եղել լեռներում: Այդ դեպքում ի՞նչն է ստիպում լեռնագնացներին ընտել այդ զբաղմունքը, հրաժարվել տաք անկողնուց ու բոլոր այլ առօրյա հարմարություններից ու, փոխարենը, ոտքով հաղթահարել տասնյակ կիլոմետրեր`...
Share
Published by
ArmLand

This website uses cookies.