Լճեր

ԱԶԱՏ ԳԵՏ ԵՎ ՋՐԱՄԲԱՐ

Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերից է սկիզբ առնում Ազատ գետը: Ընդհանուր երկարությունը 55 կմ է։ Այն համարվում է Արաքս գետի ձախ վտակը և, Գառնի գյուղի մոտ աջից ընդունելով Գողթ վտակը, մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ: Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Գետի վերին հոսանքում կիրճը ծածկված է Խոսրովի արգելոցի խիտ անտառներով։
Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան դաշտով ու թափվում Արաքս։ Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։ Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին:
Ազատ գետի վրա գտնվում է XIII դ.-ի միաթռիչք կամուրջ՝ Գառնի գյուղի մոտ: Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը: Ազատ գետի վերին մասը Գեղարդի վանքի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Գետի հովիտը հայտնի է իր անկրկնելի բազալտների սյունաձև անջատումներով և բնության այլ հուշարձաններով:

Ազատի ջրամբար

Ազատ գետի միջին հոսանքում՝ Լանջազատ գյուղի մոտ գտնվում է Ազատի ջրամբարը: Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Գտվում է ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա: Ջրամբարի կառուցման նպատակը Արարատյան դաշտի ոռոգումն է: Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Այն իր մեծությամբ Հայաստանի չորրորդ ջրամբարն է: Մարդու կողմից ստեղծված այս ջրամբարը այժմ դարձել է առանձին էկոհամակարգ և հանդիսանում է կենդանիների տարբեր տեսակների բնակավայր: Այստեղ կա մեծ քանակությամբ ձուկ (սազան, կարպ, կարմրախայտ և այլն), և այս վայրը սիրված է ձկնորսության սիրահարների համար:
Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է դարձել է տուրիստական շատ հայտնի երթուղի: Ջրամբարի մոտից բացվող տեսարանները անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Այցելուների առջև իր ողջ գեղեցկությամբ կանգնած են Երանոսի լեռները:
Ազատի ջրամբարի հարակից տարածքում բացակայում է բուսականությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում այստեղ այցելել շոգ եղանակին, քանի որ մեծ է արևահարվելու հավանականությունը:

 

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐԸ
/Տեսնել բոլորը

ԴԻՄԱՑ ԼԵՌ

Դիմաց լեռը Իջևանի լեռների մի մասն է, որը գտնվում է Տավուշի մարզում։ Լեռների երկարությունը 32 կմ է, որի ամենաբարձր կետը՝ 2507 մ է։ (Սարցապատ լեռ): Իսկ Դիմաց լեռան բարձրությունը 2387մ է։ Դիմաց լեռը Դիլիջանի ազգային պարկի մի մասն է։ Դեպի լեռ տանող ճանապարհը անտառապատ տարածքում է, և եթե անցնեք արևելյան մասով, կարող եք այցելել Շագոտ...

ՍԱՌՑԱԿԱՏԱՐ ԼԵՌ

Վայոց Ձորի մարզում է գտնվում Սառցակատար լեռնագագաթը, որի բարձրությունն ըստ քարտեզների կազմում է 2613 մ, սակայն մեր էքսպեդիցիայի շրջանակներում չափիչ սարքավորումների կողմից արձանագրած բարձրությունը 2617 մ է:Սառցակատար լեռը գտնվում է Գնիշիկ գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս-արևելք: Այստեղից էլ սկսում ենք մեր վերելքը, և, հավաքելով մոտ 600 մետր հարաբերական բարձրություն՝ հասնում ենք գագաթին:Սառցակատար լեռան գագաթից բացվում...

ԹԵՂԵՆԻՍ ԼԵՌ

ԹԵՂԵՆԻՍ ԼԵՌԹեղենիս լեռը Կոտայքի մարզի Թեղենյանց լեռնաշղթայի մի մասն է։ Լեռնաշղթայի երկարությունը 20 կմ է, իսկ Թեղենիս լեռան ամենաբարձր կետը՝ 2851 մ։ Լեռան գագաթից, եթե նայեք դեպի արևմուտք, կբացվի գեղեցիկ տեսարան դեպի Արագած լեռը և Ապարանի ջրամբարը, իսկ լեռնաշղթայից հարավ-արևմուտք՝ Արայի լեռը։ Լեռան վրա տեղ-տեղ ծառեր են աճում, տեղ կա նաև արոտավայրեր։ Երբեմն, նույնիսկ ամռանը,...

This website uses cookies.