Արցախ

Արցախի Տնջրի ծառը

Տնջրի ծառի առեղծվածը

Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում՝ Ստեփանակերտից 37 կմ հեռավորության վրա է գտնվում Արցախ աշխարհի հրաշալիքներից մեկը՝ հսկա Տնջրի ծառը: Տնջրի ծառը համարվում է ԱՊՀ տարածքում ամենահինն ու ամենաբարձրը, որը մոտ 2040 տարեկան է: Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ ծառին շնորհվել է անձնագիր, որպես ՍՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառ:

Ըստ առասպելի ծառը տնկել է Տիգրան Մեծը։ Նույն ծառից եղել է 15 ճյուղ ևս՝ նաhանգերի թվով, բայց բոլորը չորացել են, միայն Արցախինն է ապրել և մեծացել։

Տնջրի ծառի հսկա չափերը

Չինարու չափերը պարզապես ապշեցնում են: Ծառն ունի 44 քառակուսի մետր մակերես, որտեղ կարող են տեղավորվել ավելի քան հարյուր մարդ:
Հսկա ծառի շրջագիծը հիմքում կազմում է 27 մետր: Տնջրիի բարձրությունը 54 մետրից ավելի է, համեմատության համար նշենք, որ դա մոտավորապես 18 հարկանի շենքի բարձրության է: Չինարու սաղարթի ստվերի մակերեսը կազմում է ավելի քան 1400 քառակուսի մետր:
Հսկան իր արտասովոր մեծ չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին:

Արցախի Տնջրի ծառը

Տնջրին՝ որպես ուղտատեղի

Դարեր շարունակ արցախցիները ծառը սրբացրել են ու այն դարձել է ուղտատեղի: Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը: Գուցե հաջորդ ավանդությունը հենց այս մարդկանց մասի՞ն է: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամերը յոթ օր:

Արցախի Տնջրի ծառը
Պատմական ակնարկ

Ժամանակին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը նույնիսկ թոշակ է նշանակել ծառի համար: Տարեկան 300 ռուբլու դիմաց մոտակա Սխտորաշեն գյուղի բնակիչները խնամում էին դարավոր ծառը, որը ապրել է արքաների, իշխանների, մելիքների, մարզկոմների օրոք ու բարեհաջող շարունակում է կանաչել ու աճել Արցախի նոր ղեկավարության օրոք:
Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:
Ծառի տակից բխում է մի հորդառատ և սառնորակ աղբյուր: Աղբյուրը դարեր շարունակ հագեցրել է շինականների ծարավը, սնել հսկա չինարին: Ըստ պահպանված վիմագիր արձանագրության, աղբյուրը կառուցել են սխտորաշենցի Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայելյանը և Մանաս Գասպարյանը:

Տնջրու աղբյուրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում է հին Սխտորաշեն գյուղատեղին: Պահպանվել են միանավ եկեղեցին, գերեզմանատունը և այլ կառուցվածքների հետքեր: Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում, իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ: Նոր Սխտորաշենը գտնվում է նույն լեռնալանջի բարձունքում:

Կարդացե՛ք նաև

ՄԱՔԵՆԻՍԻ ՎԱՆՔ

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին է գտնվում միջնադարյան հայկական հրաշակերտ վանական համալիրներից՝ Մաքենիսի վանքը: Հիշատակվում է վաղ միջնադարից: Վանքը եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը: ՎԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸՄատենագրական աղբյունրներում և վիմական արձանագրություններում հիշատակված է Մաքենոց, Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից, և այլ ձևերով: Վանքի Մաքենիս անվան ծագումը ավանդաբար կապում են մաքի անվան հետ: Մաքի նշանակում...
Ավելին

ԶՈՐԱՑ ՏԱՃԱՐ

Հայաստանի Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում է գտնվում Զորաց (Զորաց Սուրբ Աստվածածին) եկեղեցին, որը նաև հայտնի է Սուրբ Ստեփանոս անվամբ, քանի որ կառուցվել է Ստեփանոս Տարսայիճ Օրբելյան եպիսկոպոսի կողմից: Եկեղեցին կառուցել են 1303 թվականին, երբ Հայաստանը գտնվում էր մոնղոլների լծի տակ: Վերջիններս պահանջում էին հայերին մարտնչել մամլուքների և թուրքերի դեմ, այդ ժամանակ կառուցվեց զինվորական եկեղեցի՝...
Ավելին

ԱՐՈՒՃԱՎԱՆՔ

Սուրբ Գրիգոր եկեղեցին (Առուճավանք) Արուճ գյուղի գլխավոր վանական համալիրն է, որը գտնվում է Արագած լեռան արևելյան լանջի ստորոտին, Արագածոտնի մարզում։ Արուճայի վանքը Հայաստանի կարևորագույն հոգևոր և ճարտարապետական ​​հուշարձաններից է։ Ըստ շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ 60-ական թթ Տաճարը գտնվում է կիսաքանդ վիճակում։ Նախկինում ինտերիերը ծածկված էր Համբարձումը պատկերող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել...
Ավելին

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔՎաղ միջնադարյան Թանահատի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի Վերնաշեն գյուղից մոտավորապես 7 կմ հարավ-արևելք։ Այն կոչվել է նաև Կարմիր վանք, քանի որ կառուցված է եղել կարմիր քարից։Վանքը կառուցվել է հայոց հեթանոսական Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, իսկ արդեն 5-րդ դարում այստեղ հիմնվել է քրիստոնեական տաճար։ Վանքի կողքին կա վաղ միջնադարյան գերեզմանոց։Թանաաթի վանքը...
Ավելին

ԱՄԱՐԱՍ

Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ: Արցախում գտնվող հուշարձանների մեջ Ամարասի վանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Այն անմիջապես առնչվում է Արցախում և Ուտիքում քրիստոնեության տարածման առաջին քայլերի հետ: Ամարասը մշտապես եղել է երկրամասի...
Ավելին

ԿԵՉԱՌԻՍ

Հայաստանի ձմեռային սպորտաձևերի կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքում է գտնվում 11-13-րդ դարերում կառուցված Կեչառիսի վանական համալիրը, որն իր առանձնահատուկ ճարտարապետությամբ զարմացնում է բոլոր այցելուներին: Այն համարվել է միջնադարյան Հայաստանի մշակութային և հոգևոր նշանավոր կենտրոններից մեկը և ներկա պահին Հայ Առաքելական ԵկեղեցուԿոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Կառուցվել է Պահլավունիների և Պռոշյան իշխանների կողմից: Կեչառիսի վանական համալիրն ընդգրկված...
Ավելին

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Սանահինը վանական համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: Վանքը տեղադրված է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում: Բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված, հիմնականում ամբողջական վիճակում գտնվող պաշտամունքային և քաղաքացիական մեծ թվով շինություններից: Վանքի կառուցվածքը Վանքի կառույցների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից,...
Ավելին

ԳՏՉԱՎԱՆՔ

Գտչավանք վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ: Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում, թավուտ անտառների մեջ, դեռ շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը: Պատմական ակնարկՊատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը դեռևս վաղնջական ժամանակներից եղել է քաղաքական և հոգևոր կենտրոն, հիշատակվում է նաև որպես եպիսկոպոսանիստ: Վանքը սկզբում գտնվել է...
Ավելին

ԳՆԴԵՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի հրաշագեղ անկյուններից մեկը Վայոց ձորի մարզն է։ Այն իր ռելիեֆով և բազմազան բնական լանդշաֆտներով դեպի իրեն է ձգում բնություն սիրողներին։ Այստեղ շատ են բնական և ձեռակերտ հուշարձանները։ Դրանցից մեկն էլ Գնդեվանք վանական համալիրն է։ Այն գտնվում է Գնդեվազ գյուղից արևմուտք, Արփայի գեղատեսիլ կիրճում՝ գետի ձախ ափին։ Վանական համալիրը կառուցվել է 10-17-րդ դարերում։ Սյունյաց իշխան...
Ավելին

This website uses cookies.