Սևանի լեռներ
Գեղարքունիքի մարզի Սևանի լեթնաշղթայի բարձր լեռնագագաթներից մեկն է Խաթաբալա լեռը։ Գտնվում է խոնավ լեռնատափաստանային լանդշաֆտային գոտում՝ Սևանա լճից հյուսիս։ Բացարևակ բարձրությունը 2653մ է, հարաբերական բարձրությունը՝ 700մ:
Պարզ եղանակին Խաթաբալայի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը, Գեղամա և Վարդենյաց լեռնաշղթաները, ինչպես նաև Արագածի վեհ տեսքը։
2017 թվականից ArmLand արշավական ակումբը իրականացնում է քայլարշավներ դեպի Խաթաբալա լեռ։ Արշավը սկսվում է Սևանի ափին գտնվող Դարանակ գյուղից և ավարտվում է Փամբակ գյուղում։ Արշավի երկարությունը կազմում է 8-9 կմ։ Հրաշալի տեսարաններն իրար հաջորդելով մեզ հասցնում են գագաթ, դե իսկ գագաթից բացվող տեսարանը դեպի Սևանա լիճ ուղղակի սքանչելի է։
Լեռներից ավելի գեղեցիկ են միայն դեպի ծովը տեսարանով լեռները։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի
This website uses cookies.