Բլոգ

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ՀԱՍԱՎ ԿԱԶԲԵԿԻ ԳԱԳԱԹ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻԶԱԲԵԼԼԱՅԻ ՀԵՏ

Արմլենդ ակումբը սկսած 2016 թվականից իրականացնում է վերելքներ դեպի Կազբեկ լեռ:  Հենց այդ տարի իրականացրած վերելքի ժամանակ մասնակիցների մեջ էր նաև 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկի գագաթ հասած ամենաերիտասարդ հայուհին: Նա մասնագիտությամբ աֆրիկագետ է, ակումբի անդամ է 2015 թվականից։

 Իզաբելլայի հետ զրուցեցինք Կազբեկ լեռան վերելքի, ճանապարհին հանդիպած դժվարությունների և ընդհանրապես լեռների մասին:

Որտեղի՞ց է գալիս լեռների հանդեպ սերը

-Լեռների հանդեպ սերը գալիս է դեռ մանկուց: Միշտ հանրագիտարաններով, ֆիլմերով տեսնում էի ալպինիզմին վերաբերվող նյութեր, բայց մտքովս չէր անցնում, որ ես ինքս կարող եմ դառնալ այդ ամենի մի մասը: Ինձ համար ալպինիզմը միշտ ասոցացվում էր շատ լուրջ մասնագիտության հետ:

Սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ միշտ կարևորություն են տվել լեռնագնացությանը և բնության հետ կապին: Երբ դարձա կրթահամալիրի սան, ինքս էլ սկսեցի զբաղվել լեռնագնացությամբ և սկսվեց ինքնաճանաչողության անվերջանալի ճանապարհը: 14 տարեկան էի, երբ դասընկերներիս հետ առաջին անգամ բարձրացա Արագած սարը, որն ինձ համար բացեց մի ուրիշ աշխարհ:

Արագածի հարավային գագաթին

Ի՞նչ են քեզ տալիս լեռները

-Լեռները ինձ տալիս են ներդաշնակություն, հանգստություն, խաղաղություն: Դեպի լեռան գագաթ հասնելու ողջ ճանապարհը ինձ համար ինքդ քեզ հետ զրուցելու, ինքդ քեզ հաղթելու, ինքդ քեզ ճանաչելու նոր հնարավորություն է : Այստեղ քաղաքի անվերջ շարունակվող աղմուկին ու անվերջանալի թվացող խառնաշփոթին  փոխարինելու են գալիս հանգստությունն  ու ներդաշակությունը:

  Վերջերս կարդացի մի հետաքրքիր միտք, որտեղ ասվում էր, որ լեռները յուրաքանչյուրիս մեջ են: Եվ իսկապես, ես զգում եմ լեռների հետ այդ կապը: Շատերն ուղղակի չգիտեն, որ լեռներն իրենց մեջ են: Մենք բոլորս էլ ունենք բնության հետ կապվածություն: Շատերն այս կամ այն պատճառով հեռվացել են բնությունից և ուղղակի պետք է վերականգնել դա: Երբեմն նրանց պարզապես պետք է ոգեշնչել:

Լեռների գեղեցկությունը բառերով նկարագրելն անհնարին է: Առաջին անգամ լեռ բարձրանալիս կամ անվերապահ սիրահարվում ես բնության այդ վեհ հսկաներին, կամ էլ մնում անտարբեր ու շարունակում ապրել քաղաքի անվերջ կրկնվող սարդոստայնում: Իմ դեպքում եղավ առաջինը: Իհարկե չեմ բացառում բնության այլ հրաշքները նույնպես՝ ծովեր, կիրճեր, ձորեր և այլն։

Լեռան բարձրունքից ավելի լավ ես հասկանում, թե ներքևում ինչքան աննշան է ամեն ինչ: Մեր բոլոր հաղթանակներն ու հուսախաբությունները դառնում են այնքան աննշան և դու հասկանում ես, թե որքան անսահմանն է աշխարհն ու քեզ ընձեռնված հնարավորությունները:

Վերելք Կազբեկ լեռ

Գիտենք, որ դու ցանկություն ունես բարձրանալու աշխարհի 7 ամենաբարձր գագաթները, իսկ որտեղի՞ց եկավ այդ ցանկությունը

-Լինելով աֆրիկագետ ինձ համար մշտապես հետաքրքրություն է ներկայացրել Կիլիմանջարո լեռը՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը: Դեռ միջին դպրոցում տեսնելով Ակոնկագուայի նկարները շատ եմ ոգևորվել: Հետո եկավ Անտարկտիդան, որն այնքան հեռու է թվում և առաջացավ ցանկութուն հասնել այնտեղ ու բարձրանալ ամենաբարձր գագաթը: Դե իսկ Հիմալայների մասին խոսելն ավելորդ է:

Այդպես ժամանակակի ընթացքում հավաքվեց լեռների մի ողջ ցանկ և այդ դժվարին ճանապարհը անցնելու, գագաթ հասնելու և ինձ հետ էմոցիաների նոր չափաբաժին տանելու ցանկությունը ստիպեց առաջ շարժվել:

2019 թվականին վերելք իրականացրեցի դեպի Էլբրուս լեռ, մնացին մյուս 6 գագաթները, որոնք ժամանակի ընթացքում պատրաստվում եմ բարձրանալ: Համաճարակի ավարտից հետո պլանավորել եմ բարձրանալ Արարատ (3-րդ հինգհազարանոց գագաթը շատ եմ ցանկանում, որ Արարատը լինի): Ինչպես նաև մի քանի այլ պլաններ ունեմ, որոնց մասին դեռ կխոսեմ:

Արդյոք երկա՞ր ես պատրաստվել Կազբեկի վերելքին

-Ինչպես նշեցի 2011  թվականից սկսել եմ զբաղվել լեռնագնացությամբ և պարբերաբար մասնակցելով տարբեր բարդության վերելքների արդեն ունեի որոշակի փորձ և պատրաստվածություն:

2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին մասնակցել եմ ձմեռային լեռնային վերելքների: Իսկ արդեն Կազբեկի վերելքից առաջ բարձրացել եմ Արագածի հյուսիսային և արևմտյան գագաթները:

Ինչպիսի՞ դժվարությունների ես հանդիպել վերելքի ընթացքում

— Վերելքի ընթացքում ինչ-որ լուրջ դժվարությունների չեմ հանդիպել: Միայն այսպես կոչված կատվիկներն էին, որ առաջացնում էին որոշակի դիսկոմֆորտի զգացողություններ, բայց ժամանակի հետ հարմարվեցի: Որոշակի հատվածներում սրտի արագ աշխատանքն էր դանդաղեցնում ընթացքը, բայց ճիշտ իրականացրած կլիմայավարժեցումը (ակլիմատիզացիան) թույլ տվեց գնալ մինչև վերջ: Բոլոր դժվարությունները հաղթահարելի էին թիմային միահամուռ աշխատանքի շնորհիվ:

Լեռնային վերելքները դրանք բառացիորեն թիմի յուրաքանչյուր անդամի բարձր պատասխանատվության և թիմային աշխատանքի արդյունքն են: Վերելքից առաջ բոլորս հստակ գիտեինք, որ եթե մեզանից որևէ մեկը չի հասնում գագաթ,ապա չենք  հասնում բոլորս: Կարելի էր ասել, թիմի անդամների երազանքներն ու գագաթ հասնելու ցանկությունը կախված էր յուրաքանչյուրիցս: Հենց դա էլ ստիպում էր առաջ շարժվել:

Ի՞նչ տվեց քեզ Կազբեկի վերելքը

— Կազբեկի վերելքն ինձ ևս մեկ անգամ տվեց հավատ և ավելի մեծ մոտիվացիա: Գագաթից բացվող Կովկասյան լեռնաշղթան իր ողջ գեղեցկությամբ ստիպեց ինձ ևս մեկ անգամ համոզվել, որ լեռներն իմ սրտում են:

Թիմը Կազբեկի գագաթին

Ի՞նչ կասես այն մարդկանց, ովքեր երբեք լեռներում չեն եղել

— Լեռներ բարձրացող մարդը պետք է ունենա հավատ սեփական անձի նկատմամբ, չհանձնվի ու չթերագնահատի բնությանը, լինի էմոցիոնալ, հուզական, բայց միաժամանակ սթափ և գիտակից:

Ձեզ շրջապատող բնությունն ու այն դժվարին ուղին, որ Ձեզ տանում է դեպի գագաթ անըմբռնելի կերպով ձևավորում են  ձեր աշխարհայացքը և բացում ինքնաճանաչողության մի մեծ ճանապարհ: Այնպես որ, եթե չունեք առողջական շատ լուրջ խնդիրներ, անպայման բարձրացեք լեռներ:

Իզաբելլան Էլբրուսի գագաթին

ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԴՈՒ ԲՈՒՍԱԿԵՐ ԵՍ․ ԻՆՉպե՞ս Է ԱՅՆ ՕԳՆԵԼ ԿԱՄ ԽԱՆԳԱՐԵԼ ԿԱԶԲԵԿ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒՆ

-Մինչ Կազբեկ բարձրանալս մեկ տարի արդեն բուսակեր էի և նույնիսկ Կազբեկից մեկ ամիս առաջ ամբողջությամբ անցել էր խիստ բուսակերության ռեժիմի։ Մեր թիմի ուղեկցորդը՝ Արտյոմը նախքան վերելքը զգուշացնում էր, որ եթե որոշակի բարձրության վրա էներգիայի պակաս կամ թուլություն զգամ, պետք է օգտագործեմ կենդանական ծագումով սնունդ (միս կամ բաստուրմա)։ Սակայն ես վստահ էի, որ ամեն ինչ լավ է ընթանալու։ Անգամ Կազբեկից հետո շարունակել եմ բուսակերությունը և նույնիսկ բարձրացել հաջորդ 5000+ լեռը՝ Էլբրուսը։ 

Լեռներում հիմնականում օգտագործում եմ ընդեղեն, արագ պատրաստվող սնունդ, քաղցր սուջուխ, շոկոլադի բուսական տեսակը ու ընդհանրապես տարբեր քաղցրավենիքների բուսական տեսակը։

Իրականում, այն տեսակետը, որ բուսակերները ոչինչ չունեն ուտելու իրենց քաղցը հագեցնելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Կան զանազան այլընտրանքներ և սննդի աղբյուրի միջոցներ։ Արդեն 5 տարի է բուսակեր եմ և պետք է նշեմ, որ այս հանգամանքը ընդհանրապես չի խանգարել ինձ լեռնագնացության մեջ։ Ընդհակառակը, բուսակեր դառնալուց հետո, ես ինձ ավելի երջանիկ և էներգիայով լեցուն եմ զգում, նույնիսկ 5000 մ-ից բարձր լեռներում։ 

Էներգիայով լեցուն
Հարցազրույցը վարեց Սիրան Թորոսյանը

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]

This website uses cookies.