Վանքեր

ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔ

Քոբայր

Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարաետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուռ ժայրերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։

 Անվան ծագումը կապված է այր (վրաց․ քոբ- քարայր) բառի հետ։

 Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ են կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։

 Պատերին կան մեծ թվով հայերեն և վրացերեն արձանագրություններ։ Վրացերեն արձանագրությունների առկայությունը կապված է այն փաստի հետ, որ 13-րդ դարի կեսերին վանքը Կյուրիկյաններից անցնելով Զաքարյաններին վերածվում է քաղկեդոնական եկեղեցու։

Դեպի միջանադարյան հրաշքը

Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից։ Գլխավոր ճանապարհից փոքրիկ արահետը Ձեզ կտանի դեպի վեր։ Մոտ 40-50 մ բարձրանալուց հետո Ձեր դիմաց բացվում է Քոբայրի վանքը։ Այն միանգամից հիացնում է յուրաքանչյուրին։

Բարձունքից բացվող տեսարանը շշմեցնող է՝ ներքևում Դեբեդն է, դիմացդ՝ Լոռվա խիտ անտառները իրենց ողջ հմայքով։ Ժայռեղեն խոր կիրճի գեղանկար բնության հետ հուշարձանի ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ։

Վանքի կառուցվածքը

Վանքը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատի մնացորդներից։ Պատերը հիմնականում կառուցված են բազալտից և ամրացված են կրաքարով։

 Վանքի գլխավոր եկեղեցին գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան կողմում։ Կիսավեր վիճակում է։ Միանավ  դահլիճ տիպի կառույց է։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։  Խորանն ունի երկու շարքում տեղադրված հինգ պատուհան։ Խորանի վրա և բեմի հյուսիսային պատին պահպանվել են որմնակարներ, որոնք հիացնում են իրենք նրբագեղութայմբ։ Խորանի որմնանկարները կազմում են երեք շարք։ Դրանցից վերևինում պատկերված է Աստվածամայրը մանկան հետ, որի երկու կողմում հրեշտակապետերն են, միջինում՝ հաղորդության տեսարանն է, իսկ ստորինում սրբերի ֆիգուրներ են։ Որմնանկարների այդ երեք շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով։

 Եկեղեցուն հյուսիսից կից է մատուռ-ավանդատունը, որն ունի քառակուսուն մոտ համաչափություններ։ Այն նույնպես պատված է եղել որմանանկարներով, որոնցից պահպանվել են  խորանի հյուսիսային և հարավային պատերի վրա։ Խորանի որմնկարները արված են նույն հորինվածքով, ինչ մեծ եկեղեցու խորանինը։

Մեծ եկեղեցու արևելյան կողմում՝ անմիջապես ժայռի եզրին գտնվում է միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին, որը կիսավեր վիճակում է։ Ըստ պատերին պահպանված արձանագրությունների եկեղեցին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից՝ 1171 թ․-ին։ Եկեղեցում կից կան մի քանի փոքր մատուռներ։

 Գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում՝ ավելի բարձր տեղադրությամբ գտնվում է զանգակատուն-տապանատունը։ Հատակը հարթեցված ժայռ է, մասամբ պատված տապանաքարերով։ Հարավային պատուհանի արևելյան կողմում փորագրված է արևի ժամացույց։ Քոբայրի զանգակատուն-տապանատունը նմանատիպ կառույցների այն փոքրաթիվ օրիանակներից է, երբ զանգակատունն ու տապանատունը մեկտեղված են։

 Զանգակատնից ընդամենը 2,5 մ հեռավորության վրա է գտնվում վանքի սեղանատունը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն ընդարձակ դահլիճ։

 Հուշարձանախմբից դեպի հարավ-արևելք՝ մոտ 0,5 կմ հեռավորության վրա գտնվում է ոչ մեծ եկեղեցի՝ հայտնի Չիթախանց վանք անունով։ Միանավ ուղղանկյուն կառույց է։ Ուշագրավ է նրանով, որ ունի ստորգետնյա տոհմական դամբարան։

Լուսանկարներ

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]
Share
Published by
ArmLand

This website uses cookies.