Լեռներ

ԿԱԶԲԵԿ ԼԵՌ

ՍՊԻՏԱԿ ՀՍԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԶԲԵԿԻ ՄԱՍԻՆ

Լեռներն իրենց անբացատրելի կախարդական ուժով իրենց գիրկն են կանչում հազարավոր արկածախնդիրների։ Ազատության տենչանքով, նորը բացահայտելու և չկրկնվողը տեսնելու ձգտումով լեռների այդ «քաջարի մարտիկները» շարունակում են հաղթահարել նորանոր գագաթներ, հասնել հորիզոնում նշմարվող բարձունքին ու շարունակել գնալ առաջ։ Մեծ Կովկասի լեռնաշղթայում վեր խոյացող սպիտակ հսկան դեռ վաղուց է լեռնագնացներին գերել իր խորհրդավորությամբ։ Էլբրուսից և Արարատից ցածր լինելով, այն բարդության առումով տեխնիկապես չի զիջում նախորդ երկուսին։ Տեղակայված լինելով Ռուսաստանի և Վրաստանի սահմանին, լեռը դարձել է տուրիստական պահանջված ուղղության։ Վերելքի համար ամանահարմար սեզոնը հուլիս-օգոստոս ամիսներին է, սակայն արկածախնդիրների համար սեզոնը սկսվում է դեռևս ապրիլից և շարունակվում մինչև հոկտեմբեր։

Կազբեկ բարձրանալիս

Աշխարհագրական ընդհանուր նկարագիր

Կազբեկ լեռ | 5033 մ

Կազբեկը հանգած հրաբուխ է։ Բարձրությունը կազմում է 5033 մետր։ Գտնվում է Կենտրոնական Կովկասի արևելյան մասում՝ Խոխի լեռնաշղթայում։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել մ․թ․ա․ 650 թվականին։ Լեռն ունի երկու գագաթ՝ Արևմտյան Կազբեկ (5025մ) և Արևելյան Կազբեկ (5033մ)։

Կազբեկի շրջակայքում լավ երևում են լավային սառած հոսքերի հետքերը, որոնք իջնում են Դարիալի կիրճ։ Դարիալի կիրճի կողմից՝ 3600 մետր բարձրության վրա գտնվում է օդերևութաբանական կայանը, որն այժմ չի աշխատում և որի մի մասը վերասարքավորված է որպես կացարան։ Մինչև 3300 մ բարձրությունը լեռը պատված է ալպյան և մերձալպյան մարգագետիններով։ Սկսած 3300 մ բարձրությունից լեռը ծածկված է հավերժական սառցադաշտերով, որոնց մեջ իրենց մեծության շնորհիվ մի քանիսն առանձնանում են։ Դրանք են՝ հյուսիսում՝ Չաչը, հյուսիս-արևեքում՝ Դևդորակսկին, հյուսիս-արևմուտքում՝ Մայսին (որն ամենամեծն է), հարավ-արևելքում՝ Գերգերը, արևելքում՝ Աբանոն։

Սառցադաշտերի զոնան բնորոշվում է ջերմաստիճանի բարձր տատանումներով, առատ մթնոլորտային տեղումներով։ Այստեղ բնորոշ է բարձր լեռնային կլիման, մեծ է արևային ճառագայթումը։ Լանջերին եղանակը նույնպես փոփոխական է։ Նույնիսկ ամռանը արևոտ եղանակը կարող է կարճ ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել։ Երբեմն վատ եղանակը տևում է 3-5 օր։ Նույնիսկ օգոստոս ամսին (ամենատաք ամիսը Կենտրոնական Կովկասի այս հատվածում) ջերմաստիճանը չի գերազանցում + 13 աստիճանը։ Կազբեկի գագաթը հաճախ թաքնված է մառախլապատ մշուշում։ Լեռան ստորոտով՝ գեղատեսիլ ձորում հոսում է Թերեք գետը։

Վերելք Կազբեկ լեռ
Վերելք Կազբեկ լեռ
Гора Казбек

Անվան ծագումանբանությունը

Սպիտակ լեռ կամ լեռ սառցե գագաթով

Վրացերեն լեռը կոչվում է «Մկինվարցվերի», ինչը նշանակում է «լեռ սառցե գագաթով»: Օսեթները Կազբեկին անվանում են «Ուրսհոխ», այսինքն՝ «սպիտակ լեռ»։ Ընդհանրապես հետաքրքիր է, որ Կազբեկի շրջակայքում ապրող յուրաքանչյուր ազգության մոտ լեռնագագաթն իր անվանումն ունի։ Կազբեկը իր անունը ստացել է միայն 19-րդ դարում։ Այդ ժամանակ լեռան ստորոտին գտնվում էր մի աուլ (կովկասյան լեռնաբնակների գյուղի անվանումը), որը տնօրինում էր Կազբեկ անունով իշխանը։ Ի պատիվ իշխանի սկզբնապես գյուղն անվանեցին Կազբեկ (այժմ Ստեպանցմինդա), իսկ հետագայում նաև լեռը։

На склонах горы Казбек

Կազբեկի տեսարժան վայրերը

Կազբեկը բոլորին պատրաստ է զարմացնել ոչ միայն իր եզակի բնությամբ և ապշեցուցիչ տեսարաններով, այլև ձեռակերտ տեսարժան վայրերով։ 2170 մետր բարձրության վրա՝ Գերգետի գյուղի մոտ է գտնվում Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը վրացիներն անվանում են Ցմենդա Սամեբի։ Այս ճարտարապետական հուշարձանը թվագրվում է 14-րդ դարով։ Այն զբոսաշրջիկներին գրավում է իր տեղադրության շնորհիվ։ Բարձունքից, որտեղ գտնվում է եկեղեցին, անհավանական տեսարան է բացվում դեպի Դարիալի կիրճ։ Եվս մեկ հետաքրքիր ու խորհրդավոր վայր է Բեթլեմյան քարանձավը, որը գտնվում է ծովի մակարդակից 4100 մետր բարձրության վրա։ Նախկինում այն փակված էր երկաթե դարպասներով։ Քարանձավի բացումից հետո դարպասները տեղադրել են Կազբեգի թանգարանում։ Քարանձավը հայտնաբերել է մի լեռնագնաց 1940-ականներին։ Դրա մեջ հայտնաբերվել են 10-15-րդ դարերի հնագույն արժեքավոր իրեր և մետաղադրամներ։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ համալիրը ստեղծվել է VI–VII դարերում։ Սա աշխարհի ամենահին բարձրլեռնային քրիստոնեական տաճարն է։

Կազբեկ լեռ
Վերելք Կազբեկ լեռ

Իրականության սահմանագլխին

Կովկասի երկու հսկաները

Այնտեղ, որտեղ վերջանում է իրականությունը, սկսվում է լեգենդն ու ժողովրդական բանահյուսությունը։ Սառցե հսկայի մասին բազմաթիվ լեգենդներ կան, որոնք երբեմն հատում են երևակայության սահմանն ու ստիպում հավատալ անհավատալիին։ Ըստ լեգենդի Օլիմպոսի կրակը գողանալու և մարդկանց նվիրելու համար Զևսը Պրոմեթևսին պատժելով նրան հենց լեռան գագաթին է գամում (Զևսի ուղարկած արծիվն ամեն օր ծվարում էր նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում նորից վերականգնվում էր)։ Լեգենդներից մյուսը պատմում է երկու ընկերների ՝ Կազբեկի և Էլբրուսի մասին ։ Առաջինը աչքի էր ընկնում երիտասարդությամբ ու գեղեցկությամբ, երկրորդը ՝ իմաստությամբ ու ուժով ։ Միասին նրանք հաջողությամբ դիմակայում էին թշնամիներին ՝ պաշտպանելով իրենց աուլները։ Այնուհետև թշնամիները որոշել են գնալ խորամանկության, Կազբեկին լուրեր հասցնեով, թե Էլբրուսը գաղտնի ծաղրում է իրեն։ Կազբեկը հավատում է սուտ լուրերին։ Շուտով տեղի ունեցավ նախկին անբաժան ընկերների մենամարտը ։ Ավելի փորձառու եւ հզոր Էլբրուսը հաղթանակ է տանում։ Արյամբ շաղախված Կազբեկը դժվարությամբ հասնում է կարկաչուն Թերեկին, ընկնում նրա ափին և արտասվում, բայց ոչ թե չարությունից, այլ զղջումից ։ Ավաղ, ուշ էր։ Ուժերը սպառվում են և նա մահանում է: Այդ ժամանակից ի վեր, Կազբեկը և Էլբրուսը կանգնած են դեմ դիմաց, սակայն նրանք կարծես բաժանում է անծայրածիր թվացող անդունդը:

Эльбрус с вершины Казбека

ԱՐՄԼԵՆԴ ԱԿՈՒՄԲՆ ՈՒ ԿԱԶԲԵԿԸ

Վերելքները շարունակվում են մինչ օրս

Արմենդ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանը մեզ պատմեց դեպի Կազբեկ իր առաջին վերելքի մասին․

-Բարձր լեռներին պետք է հասնել լեռնային փորձով ու գիտելիքներով։ Այս ոլորտում կարիերաս սկսել եմ դեռևս 2011թ․-ից։ 2015թ․-ին թվականին, երբ արդեն բավականին փորձ ունեի, որոշեցի վերելք իրականացնել դեպի Կազբեկ: Իմ 5000 մետրից բարձր առաջին գագաթն էր: Կազբեկը Էլբրուսից և Արարատից ցածր լինելով տեխնիկապես չի զիջում նախորդ երկուսին։ Այստեղ շատ են քարաթափությունները, սառցադաշտերը, ձնահոսքերը։ Ինչպես յուրաքանյուր 5000+ լեռ, Կազբեկը նույնպես պահանջում է հատուկ պատրաստվածություն։ Խմբում հինգ հոգի էինք։ Բոլորս էլ փորձառու էինք և այդ պատճառով վերելքի ընթացքում լուրջ դժվարությունների չենք հանդիպել։ Խմբի բոլոր անդամներն արդեն հաղթահարել էին 5000+ լեռեներ, իսկ ինձ համար Կազբեկն առաջինն էր։ Հենց այդ պատճառով վերելքն ինձ համար խորհրդանշական էր։ Հաջորդ տարի արդեն ես էի խումբ ուղեկցում դեպի Կազբեկ։ Արդեն երեք վերելք եմ իրականացրել։ Նշեմ նաև, որ 2016թ․-ի վերելքի ընթացքում մեր խմբում էր 19-ամյա Իզաբելլա Խանզրատյանը, ով դարձավ Կազբեկ բարձրացած ամենաերիտասարդ հայուհին։

На вершине Казбек

Կազբեկ լեռան երթուղին

Powered by Wikiloc

Կազբեկ լեռան (2022) վերելքի մանրամասները

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]
Share
Published by
ArmLand

This website uses cookies.