Օձուն գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում Հոռոմայրի վանքը։ Այն պայմանականորեն բաժանված է հուշարձանախմբերի երկու մասի՝ ստորին և վերին, որոնք հաջորդաբար գտնվում են Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ կախված քարափի տակ, և ավելի բարձր, ձորաեզրի հարթության վրա։
Հոռոմայրը հայ մատենագրության մեջ հիշատակվում է սկսած 7-րդ դարից։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրթամշակութային նշանավոր հաստատություններից մեկը։ Ըստ ավանդության Հոռոմայրի վանք է կոչվում հույն (Հոռոմ) իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարայրներից մեկում կամ, որ ավելի հավանակն է, քաղկեդոնական դավանանքին (հունադավանությանը, հոռոմադավանությանը) հետևելու համար։ Ստորին հուշարձանախումբը բաղկացած է իրար կից եկեղեցի- զանգակատնից, երկու եկեղեցիներից, ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։
Կառուցված է կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալտ քարերով։ Եկեղեցի-զանգակատունը վիմական արձանագրություններում անվանվում է Սբ․ Նշան։ Անունը շատ դեպքերում տարածվում է ամբողջ հուշարձանախմբի վրա։ Միակ՝ հյուսիսային մուտքի բարավորի վրա Քրիստոսի դիմաքանդակն է։ Աջ ձեռքը բարձրացրած է, իսկ ձախ ձեռքին ավետարանն է։
Սբ․ Նշան եկեղեցուց 25մ դեպի հյուսիս գտնվում է վանքի Սբ․ Աստվածածին ժամատունը։ Այն իրենից ներկայացնում է հյուսիսից հարավ ձգվածություն ունեցող ընդարձակ սրահ։ Արևմյան կողմից որպես պտ ծառայում է ուղղաձիգ կտրված ժայռը։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերից, որոնք ունեն հանդիպակած դասավորություն։
Ստորին հուշարձանախումբը իր ունեցած անմատչելի դիրքի շներհիվ ծառայել է ապաստարան թշնամու հարձակումնեից պաշպանվելու համար։
Վերին հուշարձանախումբը բաղկացած է գավիթից և դրան երկու կողմերից կից սիմետրիկ տեղադրությամբ մեկական եկեղեցիներից։ Գավիթը գրեթե քառակուսի հատակագծով սրահ է։ Երկու եկեղեցիների մուտքերն էլ գավթի կողմից են։
Հուշարձանախմբի արևմտյան կողմում միջնադարյան գերեզմանոց է, որտեղ կան նաև մեր ժամանակների տապանաքարեր։
Հոռոմայրը սովորաբար ներառում ենք Դեբեդի կիրճում քայլարշավային երթուղու մեջ։
Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։
Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]
Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝ տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]
Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝ Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը 1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։ Վերելքի տեսակը՝ բարդ Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]
Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ, կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։ PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]
Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]