Բլոգ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԿԱՄ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ

Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Քառօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։

Միանգամից Վարդենիսի լեռնաշղթայից դեպի հարավ բացվում է Հայաստանի ամենաառեղծվածային գեղեցիկ մասը, որը անվանել են Սյունյաց աշխարհ։ Մարզի բնութագիրը ստեղծում են հյուսիսից հարավ ձգվող լեռնաշղթաները՝ հրաբխային Սյունիքի բարձրավանդակը, ծալքաբեկորավոր Զանգեզուրի լեռները։ Սյունիքը Հայաստանի լեռնային ամենակտրտված մասն է, ամենահեռու և դժվարհասանելի վայրերից մեկը։ Հենց այս փաստն է կարևոր դեր խաղացել նրանում, որ հենց այստեղ երկար ժամանակ կորցնելով կենտրոնացած հայկական պետականությունը 18-րդ դարում, հայ մելիքությունները կարողացել են դիմակայել անթիվ թուրքական և պարսկական բանակները, ընդ որում պահպանելով անկախ դրությունը։ Սյունիքը եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը։

Մարզը բնութագրվում է կտրուկ կլիմայական կոնտրաստներով: Մեղրու շրջանը իր մերձարևադարձային կլիմայով, Կապուտջուղը իր ձնածածկ լանջերով, հարավում Արաքսի ամենաչոր հովիտը և Հայաստանի ամենախոնավ ու անձրևային վայրերից մեկը՝ Գորիսը:

Դեպի Բաղաբերդ

Ստեփանոս Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները, և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ: Սյունիքի թագավորությունը հայոց հողի վրա վերջին պետականությունն էր: Այն պատմական ասպարեզից վերացավ 1170 թ., երբ սելջուկները գրավեցին Բաղաբերդը: Մեր առաջին կանգառը հենց Բաղաբերդն էր։

Բաղաբերդը (Կապանի բերդ) գտնվում է Կապան քաղաքից արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 12-րդ դարի սկզբին երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պռոշյանները:

Բաղաբերդ

Բակունցի Սյունիքը

Մթնաձորի անտառներ

Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը, որոնք կազմում են Շիկահողի արգելոցի մի մաս։ Այն կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։ Քայլելով այս անտառներով միանգամից մտքիդ են գալիս Բակունցի «Մթնաձորը», Սերո Խանզրադյանի «Մխիթար սպարապետը» և այլ վեպեր ու պատմվածքներ Սյունյաց աշխարհի նկարագրությամբ։

«Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլէզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկիւղ չունեցող։ Պառկում են քարերի վրայ, արեւի տակ, ժամերով կարող էք նայել, թէ ինչպէս է զարկում փորի մաշկը, թոյլ երակի պէս, կարող էք բռնել նրանց։ Խլէզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում․․․»  

Ա․ Բակունց «Մթնաձոր»

Ահա այսպես է նկարագրել Բակունցը Շիկահողի անտառները իր «Մթնաձոր» պատմվածքում։

Լիճք և Մեղրի

Հայաստանի «հարավային դարպասը»

Առաջին օրը գիշերեցինք Արևիկ ազգային պարկում, Մեղրի գետի ափին։ Սկիզբ առնելով Մեղրիի լեռնաշղթայի բարձրադիր լանջերից, գետը ստորին հոսանքում առաջացնում է մի քանի ջրվեժներ՝ կասկադ, որոնց հենց անվանում են Լիճքի ջրվեժներ։ Լիճքը մոտակա գյուղի անվանումն է։ Չնայած այն փաստին որ գյուղը գտնվում է 2000 մ բարձրության վրա, այն շրջապատված է այգիներով։ Ամբողջ Հայաստանում հայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գյուղից վեր կան շատ լճեր, ջրի աղբյուրներ, ջրվեժներ, այդ իսկ պատճառով տեղացիները անվանել են «Լիճք»։ Առավոտյան քայլեցինք դեպի այդ ջրվեժները, որոնք շրջապատված էին բարձրադիր ժայռերով։ Հայացք նետելով դեպի ձեռակերտ թվացող ժայռերը, հասկանում ես որ բնությունն է արվեստի արարիչը։ Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:

Մեր հաջորդ կանգառը Սյունյաց աշխարհում դա Մեղրի քաղաքն էր իր հայտնի «Հայաստանի դարպաս» անվանումով։ Այգիները ամբողջությամբ պատվել էին կարմիր գույնով։ Դա ծաղկած նռնենիներն էին, որոնք համարվում են Մեղրու խորհրդանիշներից մեկը։ Վերջինիս նեղ ու թեք փողոցները, չոր մերձարևադարձային կլիման հիշեցնում են Արևելքի քաղաքները։ Բնական պայմանները շատ բարենպաստ են այգեգործության, խաղողագործության համար։ Մեղրին կոնտրաստների քաղաք է։ Այստեղ բարձրահարկ սովետական 9-հարկանի շենքերը ներդաշնակորեն տեղակայված են զառիթափ լանջերի վրա, որոնք հիշեցնում են Մերձավոր Արևելքի լեռները։ Քաղաքի յուրահատուկ պարսկական ոճը պայմանավորված է Իրանի հետ սահմանակից լինելով և դարավոր հայ-պարսկական հարաբերություններով։ Մենք այցելեցինք Մեղրու Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17 դար), որը հայտնի է իր հետաքրքիր հարուստ որմնանկարներով, որոնցում զուգորդված են քրիստոնեական տարբեր ուղղությունների պատկերագրության տարրեր։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի լեռնային փոսի մեջ գտնվող քաղաքը։

Լիճքի ջրվեժներ
Մեղրի քաղաքը

Բուժիչ ջրի աղբյուրը

Քսաջուր եկեղեցի

Երկրորդ գիշերը անցկացրեցինք Շիկահողի անտառներում: Հաճելի է այն զգացողությունը, երբ արթնանում ես և շուրջ բոլորդ «կանաչ թարմություն» է, վրանների վրայի ցողի կաթիլները սպասում են արևածագին, որպեսզի փայլեն և ազդարարեն պայծառ օրվա սկիզբը: Ուղղությունը դեպի Քսաջուր եկեղեցին: Միջնադարյան կամրջի մոտակա անտառային արահետը տանում է մինչև այդ եկեղեցին։ Եկեղեցու հիմքից բխում է հանքային աղբյուր՝ բուժիչ ջուր, որը, ըստ ավանդության, բուժում է մաշկային հիվանդությունները, հենց դրա համար էլ կոչվել է Քսաջուր:  Եկեղեցու ներսում կառուցված է փոքրիկ ջրավազան։ Այն տուժել է Արցախյան հրետակոծությունների ժամանակ և այժմ չի գործում։ Երթուղու երկարությունը կազմում է 2-3 կմ։

Հայաստանի «ջունգլիներով» դեպի Աղջկաբերդ

Այնուհետև արշավախումբը ուղևորվեց դեպի Աղջկաբերդ, Սյունիքի միջնադարյան ամրոցներից մեկը։ Այն գտնվում է դժվարհասանելի ժայռի վրա։ Արահետը բնութագրվում է Շիկահողի  անտառների կուսական բնությամբ։ Այս տարածքը հաճախ անվանում են Հայսաստանի ջունգլիներ։ Բերդից արդեն վերևից ես նայում դիմացի անտառածածկույթ գագաթներին։ Հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 600 մ։ Արշավի երկարությունը՝ 8-10 կմ։

Մազրայի ջրվեժը

Ծավ գյուղից 2 կմ դեպի արևմուտք, Ծավ գետի Մազրա վտակի վրա է գտնվում Մազրայի ջրվեժը։ Բարձրությունը՝ 10 մ։ Ջուրը գահավիժում է ժայռերի միջով, կարծես թե հենց քարերի միջից է այն հոսում։ Ջուրը շատ սառն է։

Մազրայի ջրվեժը Ծավ գետի վրա
Մազրայի ջրվեժը

Ճանապարհորդի ծառը

Սոսիների պուրակ

Քառօրյա ճանապարհորդությունը եզրափակեցինք Սուսու պուրակում։ Սոսին համարվում է ճանապարհորդների ծառ, քանզի հին ժամանակներից իր լայն բնի շնորհիվ այն հիանալի հանգստի տեղ և կացարան է հանդիսացել հոգնած ճամփորդների համար։ Հայաստանում է գտնվում տարածաշրջանում բնական սոսիների միակ եւ ամենախոշոր անտառը։ Այն գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա։ «Սոսու պուրակ» պետարգելոցը իր ուրույն տեղն ունի Զանգեզուրի Ծավ եւ Շիկահող գետերի հովտում ընկած միջազգային նշանակության, լանդշաֆտային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող էկոհամակարգերում, տարածաշրջանում բնական սոսիների միակ եւ ամենախոշոր (100-150 լայնությամբ 7 կմ երկարությամբ) անտառն է: Այնտեղ աճող 1000-ից ավելի կաղնիներից և 250-300 տարեկան 30-35 մ բարձրությամբ սոսիներից բացի, աճում են նաև հունական ընկուզենի, կովկասյան փռշնի, սեւ մորմ, սզնի, հիբրիդային բարդի ու անտառային խաղող, որոնք գրանցված են «ՀՀ կարմիր գրքում»: Վերջին 12 տարում կատարված ապօրինի ծառահատումների եւ Ներքին Հանդ համայնքի բնակիչների գյուղատնտեսական գործունեության եւ կենդանիների գերարածեցման հետեւանքով վերոնշյալ բույսերի սերմնարտարդրությունը դադարել է, եւ նոսրացած անտառը ներկայումս կանգնած է ոչնչացման վտանգի առջև։

Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը։

 

Ճամբար Արևիկ ազգային պարկում և Շիկահողի անտառներում

Արևածագը Արևիկ ազգային պարկում

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]

This website uses cookies.