HY
+374 44 880058
HY
+374 44 880058

Արշավ Թեքսարի լեռներում 

Թեքսարի լեռնաշղթան գտնվում է Վայոց ձորի մարզում և ձգվում է Վարդենիսի լեռնաշղթայի Սանդուխտասար լեռնագագաթից հարավ-արևմուտք մոտ 20 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3379 մ է (Սեմասար լեռ)։ Ջրբաժան է Եղեգիս և Արփա գետերի միջև։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից։ Ունի անհամաչափ կառուցվածք, հյուսիսային լանջերը զառիթափ են, հարավայինը՝ մեղմաթեք՝ մասնատված էրոզային հովիտներով։ Լանդշաֆտը չոր լեռնատափաստանային են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային.

Թեքսարի հայտնի գագաթներից են նաև Գայլեձորը , Խարականը և Թեքսար լեռնագագաթները։ Թեքսարի հյուսիսային մասում է գտնվում  Եղեգիս արգելավայրը։ Մոտակայքում են տեղակայված Պռոշաբերդը (13 դար), Սպիտակավոր եկեղեցին (14 դար), Շատին վանքը, Տանահատի վանքը (8 դար) և Արկազի վանքը։ Տվյալ պատմամշակութային վայրերը Թեքսարի լեռների քայլարշավները դարձնում են ավելի հագեցված և հետաքրքիր։

Լուսանկարներ

Թեքսարի լեռներ

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Թեքսարի լեռների երթուղին

Powered by Wikiloc

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]