Главная страница » ՄԵԾ ՔԻՐՍ ԼԵՌ
Մեծ Քիրս լեռը գտնվում է Իշխանասարի լեռներում՝ Արցախի լեռնաշղթայի հարավային մասի ճյուղավորումներից է, բարձրությունը կազմում է 2724 մ։ Քիրս լեռը բավականին արտահայտիչ տեսք ունի, և այն հեռվից առանձնանում է իր վեհ գեղեցկությամբ, լեռան գագաթի հատվածը նման է սեղմված բռունցքի։
Քիրս լեռը հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը, այն պատկերված է Արցախի զինանշանի վրա երկնագույն գույնով։ Մեծ Քիրս լեռը նաև հիշատակվում է Արցախի օրհներգի մեջ՝ Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մեջ։
Թե հանդերն այս չնաշխարհիկ
Ու լեռները թողնեմ անտեր-
Ամպրոպագոռ մեր Քիրս սարի
Կայծակները ինձ կշանթեն։
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։
Վարաբդացին հեռու անցեալում և մեծ մասամբ այժմըս էլ աստուածացրել է ամբողջ բնութիւնը և ծունր դրել նրա առաջ։ Քիրս լեռը իւր սպիատակափառ գագաթով նուիրական է եղել նրա համար․շատերը ծունր չոքած աղօթել են նրա առաջ։ Դեռ մինչև այժմս էլ Քիրսի աստուածացման վերաբերյալ աւանդութիւնները շրջում են ժողովրդի մէջ և լերան վերայ գտնուող բազմաթիւ ուխտատեղիներ խլել են նրանից նրա աստուածացումը։
Խերխան գիւղի Ծծաքարի աւանդութեան մէջ թշուաջ կինը Քիրսին է դիմում և խնդրում իրեն քար դարձնել, որ և կատարւում է։
Աշան գիւղի Ցից քարը դարձեալ մի կին է եղել, որ աւազակներից հալածուած՝ խնդրել է Քիրսին և քար դարձել։
Հաւատք․ Լեռների պաշտամունք
Ե․ Լալայեան
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Հասցե։ Երևան, Արշակունյաց 4
Հեռ. :
էլ․ փոստ։ [email protected]
