Բլոգ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ «ԲՈՒՐԳԸ»

Հայկական լեռնաշխարհում բուրգ կազմող եռյակը

 

Հայկական լեռնաշխարհում կան մի քանի տասնյակ լճեր։ Դրանցից յուրաքանչյուրն էլ ինքնատիպ է ու յուրօրինակ, բայց այդ բոլորի մեջ առանձնանում է Հայկական լեռնաշխարհում բուրգ կազմող եռյակը՝ Վանա, Սևանա և Ուրմիա լճերը։ Գտնվելով միմյանցից որոշակի հեռավորության վրա, լճերը, իրենց միջև վեր խոյացող լեռների հետ միասին կազմում են Հայկական լեռնաշխարհի «բուրգը»։ Հիմքում կարող ենք տեսնել արտահայտված հավասարասրուն եռանկյունը։ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր քարտեզների վրա կարող ենք գտնել այս եռյակը։ Դե ինչ, ծանոթանանք աշխարհագրական այս ֆենոմենի հետ։
Հայկական լեռնաշխարհի բուրգը

Վանա լիճ

Բզնունյաց ծով

Հայկական լեռնաշխարհի ներկայումս ամենամեծ լիճը՝ Վանը, գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում։ Վանա լիճը պատմական Հայաստանում ծով է կոչվել։ Ընդհանրապես մեր նախնիները Հայկական բարձրավանդակում գտնվող լճերին ծով են անվանել, ավելի փաղաքշական ձևով՝ ծովակ։ Միջնադարյան հեղինակները լիճը հիշատակել են Տոսպ կամ Տոսբ ձևով։ Այն նաև անվանել են Բզդունյաց ծով և Ռշտունյաց ծով՝ տարածքում իշխող ցեղերի անուններով՝ Բզնունի և Ռշտունի։ Վանա լիճը ասորեստանցիները կոչում էին «Նաիրի երկրի ծով» ընդ որում հնարավոր է, որ «Նաիրի» անվանումը ասորերեն նշանակում էր «ուրարտացիներ»։

Ախթամարը Աղավանք կղզուց, Ջոն Աշեր, 1860

Տեկտոնական ծագում ունեցող լիճ է։ Գտնվում է 1720 մ բարձրության վրա։ Լճի հայելու մակերեսը կազմում է 3760 կմ², որը 2.5 անգամ գերազանցում է Սևանա լճի հայելու մակերեսը։ Խորութունը հասնում է 145 մ-ի։ Սնման աղբjուր են հանդիսանում լիճ թափվող գետերը, տեղումները և ստորերկրյա ջրերը։ Շրջապատված է Կորդվաց, Կոտուր և Ծաղկանց լեռներով։  Վանա լիճը ունեցել է շատ կզղիներ։ Բզնունյաց կղզիք․․․ Սեբեոսը այսպես է կոչել Բզնունյաց ծովի կամ Վանա լճի կղզիները։ Սակայն խոշորագույներն են մնացել՝ Լիմը, Կտուցը, Առտերը, Աղթամարը։ Լճից դուրս չի գալիս ոչ մի գետ։ Փակ լինելու պատճառով լիճն աստիճանաբար մեծանում է։

Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լճում աճում է միայն մի տեսակի ձուկ՝ տառեխը, որը որսում էին, աղ դնելուց և չորացնելուց հետո արտահանվում էր բազմաթիվ երկրներ։ Հնում գոյություն ուներ հատուկ ձկնորսարան՝ Արշակունիների արքայական տան խոշոր ձկնորսարանը, որը գտնվում էր Առեստավան կոչվող վայրում, հիմա անցել է ջրի տակ։

Վանա լիճը արբանյակից

Այժմ Վանա լճի շրջակայքում հիմնականում բնակվում են քրդեր։ Վանա լճի հատակին հայտնաբերվել է մոտ 3000 տարվա պատմություն ունեցող ուրարտական ամրոց։ Շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին հիմնվելով` կառուցել են այստեղ տարբեր շինություններ: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը նորից ետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ: Դրանցից մեկն է Արճեշ քաղաքը, որը մնացել է ջրի տակ։ Քանի որ Վանա լճի ջուրը աղի է, ամրոցի պատերը հիանալի կերպով պահպանվել են և բոլորովին չեն վնասվել: Հետզհետե փոքրանում է նաև Վան քաղաքի և լճի միջև եղած տարածությունը։ 

Լիճը շրջապատող վայրերի կլիման մեղմ է, որի պատճառով աճում են տարբեր տեսակի պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլն) և խաղող։ Արտամետ գյուղը հայտնի է եղել իր այգիներով և համեղ խնձորով։ Ամենահամեղ խնձորը աճել է հենց Արտամետում։

Ինչպես Սևանն ու Գեղամա լեռները, այնպես էլ Վանա լիճն ու նրա շրջակայքը ասոցացվում են ջրի պաշտամունքի և վիշապների հետ։ Ավանդույթի համաձայն Վանա լճում բազմաթիվ վիշապներ կան և նրանց դեմ պայքարում են հրեշտակները։ Երբ վիշապը 1000 տարեկան է դառնում, հրեշտակները նրանց լճից դուրս են հանում և մոտիկացնում արևին, որի ջերմությունից վիշապները մոխրանում են։ Այդ օրերին լիճը ալեկոծում է, իսկ երկինքը պատվում է թանձր մառախուղով։

Ախթամար կղզին և Արտոս լեռը
Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով։

Նրա հարավային մասում բարձրանում են Գլխավոր Տավրոսի շղթաները, որոնք այս մասում հայտնի են նաև Կորդվաց լեռներ անվան տակ, որոնց գեղեցիկ գագաթներից են՝ Արտոս և Եղերով սարերը։ Գլխավոր Տավրոսը տարբեր ուղղություններով կտրտված է խոր լեռնահովիտներով։ Վերջիններս, իրենց հերթին, պարփակվածության շնորհիվ, առանձին աշխարհագրական միավորներ են ներկայացնում։

Հյուսիսային մասում Արածանիի ավազանը Վանի ավազանից բաժանվում է Ծաղկանց լեռներով, որոնց սահմանները հասնում են մինչև Բերկրի։ Ծաղկանց լեռներից մի ճյուղ ձգվում է դեպի հարավ-արևմուտք, ուր բարձրանում է գեղատեսիլ Սիփանը:

Լճից արևելք և հյուսիս-արևելք բարձրանում են Վարագը, ինչպես նաև Թիմարի լեռները։  Լճից արևելք ընկած մասը ամենից ընդարձակն է. նա ձգվում է մինչև իրանական պետական սահմանը։ Ջրբաժան գծի հեռավորության պատճառով գետերն այստեղ ավելի երկար են։ Առավել նշանավոր են Բերկրի և Խոշաբ գետերը։

Լճի արևմտյան մասում գտնվում է Բզնունյաց սարահարթը, որը բաժանում է Վանա լճի ավազանը Բիթլիս-չայից և Արածանիից։ Այս մասում բարձրանում են Նեմրութ և Գռգուռ սարերը։
Շրջապատող այս լեռները լճին տալիս են շատ գեղեցիկ տեսք, որն իր առանձնահատուկ կենդանությամբ հիացմունք է պատճառել շատ ճանապարհորդների, բանաստեղծների, արվեստագետների։

Սիփանի լանջերին

Ուրմիա լիճ

Կապուտան ծով

Ուրմիա լիճը, որը վաղ ժամանակներում իր մեծության շնորհիվ կոչվել է նաև Արևմուտքի ծով («Արևելյան ծովի»՝ Կասպից ծովի համեմատությամբ), այժմ գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան մասում։ Վանա թագավոր Մենուայի սեպագիր արձանագրություններում հիշատակվում է «Ուրմե» երկրամասը։ Այն գտնվել է Վանա լճի արևմտյան և հարավարևմտյան մասում։ Ենթադրում ենք, որ Ուրմիա լճի անունը կապված է եղել հենց այդ երկրամասի հետ։ Լիճը ունեցել է նաև այլ անվանումներ։ Նրան կոչել են նաև Կապուտան լիճ, Մովսես Խորենացին այն անվանել է Կապուտան «ծով» , հունական աղբյուրներում հիշատակված են Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։

Ուրմիա լիճ

Մինչև 20-րդ դարի վերջը Ուրմիան համարվում էր Հայկական լեռնաշխարհի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի երեք խոշոր լճերից ամենամեծը, սակայն այժմ այն իր տեղը զիջել է Վանա լճին։ Դրա պատճառը լիճ թափվող գետերի ջրերի անխնա օգտագործումն է, որն էլ նպաստել է լճի մակարդակի իջեցմանը և աղիության մակարդակի կտրուկ բարձրացմանը։ Վերջին տասնամյակների ընթացքում լիճը ցամաքել է 2/3-ով:

Տեկտոնական ծագում ունեցող լիճ է և գտնվում է 1275 մ բարձրության վրա։ Երկարությունը կազմում է 140 կմ, մակերեսը՝ մոտ 5.800 կմ², խորությունը հասնում է մինչև 15 մ։ Սնման աղբյուր են հանդիսանում լիճ թափվող գետերը, տեղումները և ստորերկրյա ջրերը։ Կենդանական աշխարհը բարձր աղիության պատճառով գրեթե բացակայում է։ Աղիությունը կազմում է  150-250 %։ Լճի ափերը հարուստ են բուժիչ ցեխերով։ Ուրմիան ունի 60  կղզի։ Այն նավարկելի է։

 Որոշ ուսումնասիրողներ եկել են այն ենթադրությանը, որ լիճը վաղ ժամանակներում հոսուն է եղել և Ամարդոս գետի միջոցով կապված է եղել Կասպից ծովի հետ։ Այդ կապը կտրվել է Սոհուրդ հրաբխի ժայթքման հետևանքով։ Այժմ Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիա լիճ ուղարկելու նախագծի իրագործումը։

Ուրմիա լիճը հիմա

Սեվանա լիճ

Գեղամա ծով

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Սևանի կղզին մինչ ջրի մակարդակի իջնելը

Լճի երկարութունը կազմում է 70 կմ, լայնությունը` 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2 ։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Չորս կողմից շրջապատված է Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներով։

Սևանա լճի հարստություններից են իր ձկնատեսակները: Սևանի էնդեմիկ ձկներից է իշխանը, իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Ձկնատեսակը այժմ վերացման եզրին է: Սևանի բնակիչ են նաև սիգը և կողակը:

Լուսանկարներ

Озеро Севан

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]

This website uses cookies.