Categories: ԲլոգԿիրճեր

ՈՐՈՏԱՆԻ ԿԻՐՃԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Որոտանի ուրվականների հետքերով

Երևանից 253 կիլոմետր հեռավորության վրա գտնվող միջնադարյան հզոր համալիրի մասին գիտի ամեն մի հայ։ Խոսքը նշանավոր Տաթևի համալիրին է վերաբերվում, որտեղ գրեթե յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ եղել է։ Շատերը վանք հասնում են ճոպանուղով, շատերը ընտրում են ոլորապտույտ ճանապարհը, որն անցնում է Որոտանի կիրճով։ Բայց Երևանից այդքան ճանապարհ անցած ու Տաթև հասած անձանցից քչերը գիտեն Որոտանի կիրճի «գաղտնիքների» մասին, որոնք ոչ պակաս ուշադրության արժանի են։

 Այսօր Ձեզ կներկայացնեք Որոտանի կիրճն իր ամբողջ հմայքով՝ միջնադարյան եկեղեցիներ, քարայրներ, սառնորակ աղբյուրներ, բարձրից գահավիժող ջրվեժներ, հեքիաթային բնություն ու ոչ միայն։

Որոտանի ուրվականները
Սատանի կամուրջի դրախտային գեղեցկությունը

Դեռ Տաթևի վանք հասնելու ճանապարհին՝ ոլորապտույտ ճանապարհից շեղվելով դեպի աջ կարող եք տեսնել բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը։ Առաջին հայացքից հավատդ չի գալիս, որ կարող է գոյություն ունենալ նման անձեռակերտ արվեստի գործ։ Այո, այո հենց արվեստի գործ, իսկ ստեղծագործողն էլ հենց ինքը բնությունն է։ Գետի մակերևույթից մոտ 50 մետր բարձրություն ունեցող բնական կամուրջը  խոստանում է զարմացնել յուրաքանչյուրին, ով համարձակություն ունենալով կկարողանա իջնել ներքև։

Բնական կամուրջն առաջացել է դարերի ընթացքում ածխաթթու կալցիումի նստվածքներից (տրավերտիններից) և տաք (250 C) հանքային ջրերից։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամար-կամուրջը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Երբ վերևից նայում ես ներքև այնպիսի տպավորություն է, թե կամրջի տակով հոսող գետը շատ սակավաջուր է։ Բանն այն է, որ հանքային աղբյուրները գտնվում են հենց կամուրջի տակ և լցվելով Որոտան գետը այն դարձնում են հորդառատ։ Շատերն ասում են, որ կամուրջի անվանումը հենց սրա հետ է կապված։

Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է. «Սատանայի կամրջի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են, որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան գետը»:

Իջնելով ներքև Ձեր առջև բացվում է բոլորովին այլ աշխարհ՝ ինչ-որ տեղ խորհրդավոր, ինչ-որ տեղ ապշեցնող ու խորթ։ Քեզ ընդառաջ է գալիս փրփրադեզ գետը, որը ցույց է տալիս ճիշտ ճանապարհը։ Գետի ալիքները սառն են, ամբողջ մարմնով զգում ես նրանց սառնությունը։ Հետո մտնում ես փոքրիկ բանական լողավազաները ու զգում իսկական ջերմություն։ Դիմացդ հայտնվում են կախարդական բյուրեղները, որոնք կարծես գույնզգույն մոմերի պես կախված լինեն։ Դրանք տարբեր չափսերի ու տարբեր մեծության են։ Նայում ես դիմացդ ու թվում է, թե ճանապարհն անվերջանալի է, լի գաղտնիքներով ու նոր բացահայտումներով։ Միայն ներքև իջնելով ես հասկանում կամրջի իրական հմայքն ու զգում խորհրդավորությունը։

Արշավ Որոտանի կիրճում

Տաթևի Անապատ

Ուշ միջնադարի հայ ճարտարապետական արժեքավոր համալիրներից է Տաթևի Մեծ անապատը։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ Տաթևի վանք տանող ճանապարհից մի փոքր շեղվելով, կարելի է տեսնել 17-18-րդ դարերի արժեքավոր հուշարձան։

Տաթևի անապատը գտնվում է Որոտանի կիրճում։ Այնտեղ կարելի է հասնել Սատանի կամուրջի կողմից։ Վերջերս կառուցված արահետը ձեզ կտանի ուղիղ անապատի մոտ, իսկ մինչև վանք հասնելը կվայելեք Որոտանի չքնաղ բնությունը։ Որոտանի կիրճում այժմ էլ պահպավում են Հարանց անապատի ավերակները։ Այն հիմնադրվել է 1608-13թթ․-ին։ 1658թ․-ին վանքն ավերվում է երկրաշարժի պատճառով։ Տեղի ճգնավորները վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցում են նոր վանք՝ Տաթևի Մեծ անապատը։

Վանքը հիմնադրել է վանահայր Արիստակեա վարդապետը։ Անապատը կազմված է Սբ. Աստվածածին եկեղեցուց (որն իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկա), գավթից, պարիապներից, դրանց կից խցերից, սեղանատնից, օժանդակ շինություններից, մատուռ- դամբարանից (թաղված է Արիստակես վարդապետը)։

Անապատները եղել են հասարակությունից և բնակավայրերից մեկուսացված մենաստաններ, որտեղ ճգնել են քրիստոնյաները։ Անապատի համալիրը շրջապատված էր լինում պարիսպներով։ Պարիսպներին կից էին խցերը և օժանդակ շինությունները։ Անապատն ունենում էր մեկ եկեղեցի որը կառուցվում էր բակի մեջտեղում։ Անապատները նաև մշակույթի զարգացման կարևոր կենտրոններ էին։

Տաթևի անապատ

Դեպի Բարձրավան․ Մինասավանքն ու անհայտ ջրվեժը

Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա է գնվում բարձրավան գյուղը։ Շատերի համար անծանոթ գյուղատեղին իր այցելուներին շատ բան ունի ցույց տալու։ Այստեղ կարելի է տեսնել Սբ. Հռիփսիմե եկեղեցին (17-րդ դար), Բարձրավանի քարավանատունը (17-18 դդ.), Բղենո Նորավանք վանական համալիրը (936-1062 թթ.)։ Գյուղից գծանշված արահետը Ձեզ կտանի դեպի Քրատակի Սբ. Մինաս եկեղեցի (1321 թ.)։ Այտեղ կարող եք տեսել բնության ևս մեկ հրաշք՝ բարձրից թափվող խորհրդավոր ջրվեժը։

Արշավ Որոտանի կիրճում / Անհայտ ջրվեժը

Հնագույն քաղաքակրթության հետքերով․ Որոտանի կիրճի լքված գյուղերը

Հին Խոտ, Հին Շինուհայտ, Հին Հարժիս, Հին Հալիձոր

Որոտանի կիրճին էլ ավելի խորհրդավորություն են տալիս անցյալի վկաները դարձած լքված գյուղատեղիները։ Դրանք մի քանիսն են, բայց բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ բնության հետ կատարյալ միաձուլում։ Նայում ես ու թվում է, թե տները պոկվել են ժայռից։ Մարդիկ սկզբնապես բնակվել են ժայռափոր քարանձավներում, իսկ հետո քարանձավային բնակատեղիները քարե շարվածքների հաշվին ընդարձակել են։

Հին Խոտ գյուղում պահպանվել է Մրգաձորի Խաչ եկեղեցին, որն ըստ ժողովրդական ավանդության, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի գեղեցկուհի:

Շինուհայրում պահպանվել է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պահպանվել են վկայություններն այն մասին, որ մի ժամանակ այստեղ եղել է 4-5-րդ դարի եկեղեցի, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով: Այստեղ է գտնվում նաև բազմաթիվ շիրիմներով գերեզմանոցը, որոնց շարքում առանձնանում է երեք մետրանոց խաչքարը (1261 թվական):

Հին Հալիձորը Х դարի սկբին նվիրաբերվել է Տաթևի վանքին և մինչև XIX դարը հանդիսանում էր վանքի սեփականությունը: Հին Հալիձորը ևս մեկ ուրվական է՝ քանդված մատուռով և խորանով, 10-րդ դարի խաչքարներով և 1611 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցով:

Դեռ արշավը սկսելու ճանապարհին մտքերի տեղատարափ է սկսում։ Լսում ես բազմաթից ավանազրույցներ, որ պատմում են այս վայրերի մասին։ Դրանցից մեկը պատմում է Հին Խոտում գտնվող Կարմիր եկեղեցու(ХII դար) մասին։Ավանդության համաձայն՝ այս եկեղեցու զանգից է առաջացել  ամբողջ մարզի Զանգեզուր անվանումը: Ըստ վարկածներից մեկի՝ այս զանգը շատ հզոր հնչողություն ուներ, եւ Զանգեզուր տեղանունն առաջացել է «Զանգ զոր» բառերից, այսինքն՝ հզոր զանգ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է «Զանգերն իզուր են» բառակապակցությունից։

Կյանքն այստեղ շարունակվել է մինչեւ 1960-ական թվականները, երբ բնակիչները լքել են իրենց «ժայռե» կացարանները եւ հիմնավորվել բնակության համար ավելի հարմարավետ սարահարթի վրա: Նայում ես Որոտանի ուրվականներին ու ընկնում երևակայության գիրկը, խորասուզվում անցյալի մեջ, գնում մի քանի տասնամյակ հետ ու տեսնում այստեղ դեռ եռացող առօրյան ու հայ գյուղացուն։

Արշավ Որոտանի կիրճում

Որոտանի կիրճի երթուղին

Powered by Wikiloc

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]

This website uses cookies.