Նորավանք վանական համալիր
Երևանից 120 կիլոմետր հեռավորության վրա՝ Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը։ Ճարտարապետական ուրույն և չափազանց տպավորիչ ոճի շնորհիվ այն դժվար է շփոթել որևէ այլ համալիրի հետ։ Դե իսկ Նորավանքի կիրճի հրեղեն ժայռերն էլ ավելի են ընդգծում նրա էզակիությունն ու գեղեցկությունը։
Նորավանքը հիմանդրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում՝ 12-րդ դարում։ Հիմնականում վերակառուցվել է 13-14-րդ դարերում։ Համալիրը հիմնադիրը Վահանավանքի վանահայր Հովհաննես կաթողիկոսն է։ Հետագայում՝ հաջորդ երկու դարեի ընթացքում այն ընդլայնվում է Օրբելյանների կողմից և դառնում նրանց տոհմական գերեզմանատունը։
Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին(Բուրթելաշեն) դամբարան- եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սբ․ Գրիգոր եկեղեցուց(Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։
Սբ․ Աստվածածին / Բուրթելաշեն
Սբ․ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին կառուցել է Բուրթել իշխանը, որպես Օրբելյանների տոհմական տապանատուն։ Սուրբ Աստվածածին Բուրթելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է. այն միջնադարյան անվանի քարգործ-վարպետի` Մոմիկի վերջին շրջանի աշխատանքներից է։ Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի խաչքար- մահարձանը։ Առաջին հարկում Օրբելյանների դամբարանն է։ Երկրորդ հարկում աղոթարանն է, դեպի որը տանում են երկու կողմից վեր բարձրացող նեղ աստիճանները։ Երկրորդ հարկի խորանի վերնամասում զույգ հրեշտակներով շրջապատված Քրիստոսի պատկերաքանդակն է, իսկ անմիջապես արևելյան լուսամուտից վեր քանդակված է սուրբ հոգու խորհրդանիշ աղավնին։
Եկեղեցու արևելյան ճակատին պատկերված է Օրբելյանների տոհմանշանը՝ արծիվը, որի մագիլներում եղնիկ է։ Մուտքի բարավորին կան երկու հարթաքանդակներ։ Դրանցից առաջինում պատկերված է գահին բազմած Սուրբ կույսը՝ Քրիստոսը ծնկներին, երկու կողմից շրջապատված Գաբրիել և Միքայել հրեշտակապետերով։ Իսկ երկրորդ հարթաքանդակում պատկերված է Քրիստոսը, որի կողքին Պողոս և Պետրոս առաքյալներն են։
Սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցի
Սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցին կառուցվել է 1216-1233 թթ․ Լիպարիտ Օրբելյան իշխանի կողմից։ Այն իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։ Եկեղեցու գավիթը կառուցվել է որպես Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատուն։ Այստեղ նույնպես կան ուշագրավ հարթաքանդակենր։ Դրանցից մեկում պատկերված է Տիրամայրը, ով նստած է և երեխան գրկին։ Վերին պատուհանի քանդակը Հայր Աստծո, Ադամի, Քրիստոսի և աստվածաշնչյան թեմաներով զարդաքանդակների եզակի գործ է։
Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատուն
Սուրբ Գրիգոր մատուռ-տապանատունը (Սմբատ իշխանի դամբարան) կառուցվել է 1275 թվականին։ Կառուցել է Սիրանես ճարտարապետը։ Թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի տաս անդամները։
Սյունաց աշխարհի առավել հայտնի կրթօջախների, վանքերի և գրչության կենտրոնների` Տաթևի վանքի և Գլաձորի համալսարանի կողքին գործել է նաև Նորավանքը։
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի
Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։
Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]
Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝ տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]
Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝ Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը 1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։ Վերելքի տեսակը՝ բարդ Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]
Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ, կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։ PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]
Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]