Լեռներ

ԱՐԱՅԻ ԼԵՌ

Վերելք Արայի լեռ

Արա լեռը գտնվում է Կոտայքի և Արագածոտն մարզերի սահմանաբաժանի վրա, Քասախ և Հրազդան գետերի միջև։ Հանգած հրաբուխ է։ Բարձրությունը կազմում է 2605 մ։ Արևմտյան մասում հարակից է Քասախի կիրճին։ Իր մեկուսացված դիրքի շնորհիվ, լեռնագագաթը իր ամբողջ մակերեսով և գեղեցկությամբ երևում է Հայաստանում շատ վայրերից և  բարձր լեռնագագաթներից։

Բուսական աշխարհի բազմազանությամբ ամենահարուստն է Հայաստանում։ Այստեղ գրանցված են մոտ 650 տեսակի անանոթ բույսեր, որոնք կազմում են Հայաստանի բուսականության 20 %- ը։ Արա լեռը մեծ տարածք է զբաղեցնում, այդ իսկ պատճառով բազմազան է նաև ռելիեֆը։ Կիսանապատներին հաջորդում են տափաստանները, իսկ մասնատված ձորակներում հանդիպում են անտառապատ տարածքներ։

Վերելքը Արայի լեռ իրականացնում են տարբեր երթուղիներով։ Մեծամասնությունը իրականացնում է վերելք լեռան գագաթ հարավային լանջով և իջնում ժայռոտ, անտառապատ ձորակի միջով դեպի Ծաղկեվանք։ Արա լեռան վրայից շատ գեղեցիկ երևում է ձյունածածկ Արագած լեռը։

 

Արա լեռը և Քասախի կիրճը արբանյակից

 

Լեռն ունի նաև այլ անվանում ՝ Հայաստանի պառկած հսկա: Վերջինս կապված է Արա Գեղեցիկի հետ, և ասում են որ լեռը հիշեցնում է հենց պառկած Արային։ Մովսես Խորենացին իր «Պատմության» մեջ հիանալի կերպով պատմել է հայոց արքա Արա Գեղեցիկի և նրա սիրու համար պայքարող Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին: Շամիրամը, լսելով Արա Գեղեցիկի հմայքի մասին, հատուկ պատվիրակություն էր ուղարկել Հայաստան, որպեսզի իր սերը հասցնի Արա Գեղեցիկին: Վերջինս, չնայած Շամիրամի բոլոր փորձերին, մերժել էր ասորաց թագուհուն:
Վիրավորված Շամիրամը կանգնեց ասորական զորքերի գլուխ և ուժեղ թափով հարձակում գործեց դեպի Հայաստան: Ասորական զորքերը հետզհետե խորանում էին դեպի Հայաստան, ճանապարհին թողնելով միայն զոհեր: Շամիրամը, սակայ, հրամայել էր իր զորավարներին՝ Արային կենդանի հասցնել իրեն: Շամիրամը սարսափել էր, երբ իմացել էր, որ Արան մահացու վիրավոր է, երբ կռվում էր հենց այս լեռան լանջերին Շամիրամի զորքերի դեմ: Շամիրամի ցանկությունով, մարտի դաշտից գտել էին Արայի մարմինը և բերել իր մոտ: Թագուհին հրամայել եր, որ կենդանացնեն Արային: Վերջինիս մարմինը տարվել էր Արա լեռան գագաթ և արալեզների միջոցով փորձել հետ բերել արքային: Հայոց զորքերն իրենք արքայի հիշատակի համար վրեժ լուծելու ելան ասորիների դեմ, որին Շամիրամը պատասխանեց, որ հրամայել է աստվածներին, որ լիզեն Արայի վերքերը, նրան կենդանացնելու համար: Տասը օր անց Շամիրամը խելքի եկավ, որ արքա այլևս չի արթնանա: Հուսահատ Շամիրամը լքեց Հայաստանը՝ վստահ լինելով, որ Արայի հոգին գնաց Բաբելոն, որպեսզի Շամիրամի մահվանից հետո միավորվի թագուհու հետ:

Արայի լեռան լանջին այժմ կա մի գյուղ, որը կոչվում է հենց արքայի անունով՝ Արայի գյուղ: Քչերն են հիշում այս լեռան առաջին անունը՝ Ծաղկեվանք: Այժմ այդպես անվանում են լեռան լանջին գտնվող վանքին, որը փորված է քարանձավի մեջ։ Վերջինս հայտնի է իր քարանձավից անդադար հոսող ջրով, որը բուժիչ հատկություններ ունի: Սովորաբար Ծաղկեվանքը Արա լեռան երթուղու վերջնակետն է։ Վերելքի ընթացքում հյուսիս-արևմուտքից աստիճանաբար բացվում էր իր ամբողջ գեղեցկությամբ քառագագաթը: Գագաթից երևում էին նաև Թեղենյաց լեռները: 

Ծաղկեվանք

Ծաղկեվանքը կամ Կույս Վառվառան՝ քարանձավում փորած վանք է, Հայաստանի Արա լեռան վրա։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական և թե հեթանոսական տոները։

Ծաղկեվանք

Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Լուսանկարներ

Արագածը Արա լեռան գագաթից
Արա լեռան գագաթին
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

Արա լեռան երթուղին

Անցնել հղումով

Powered by Wikiloc

ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՐՇԱՎՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՍ | VIP տուր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին  Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն  այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։

VIP Ճամփորդություն Օման

Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]

VIP TOUR Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝  տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]

էԿՍՊԵԴԻՑԻԱ ՍԻՍ ԿԱՄ ՓՈՔՐ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝  Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը  ծովի մակարդակից  3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը  1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել  քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։  Վերելքի տեսակը՝ բարդ   Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]

Արշավ դեպի Ռապի, Մթնալիճ և Աստղկան լճեր

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]

ՄՐՑՈՒՅԹ-ԿԱՅԱԿԻՆԳ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ,  կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։  PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Սկսած`78$
0
Մանրամասն

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի  և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]

ՏՈՒՐ ԿՈՐԵԱՈՒՄ | ՍԵՈՒԼ, ԲՈՒՍԱՆ, ՋԵՋՈՒ ԿՂԶԻ

Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Սկսած`1,835$
0
Մանրամասն

MYSTERIOUS KOREA | Seoul, Busan, Jeju Tour

Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]
Share
Published by
ArmLand

This website uses cookies.