Լեռներ

ՔԱՐԿԱՏԱՐ ԼԵՌ

Քարկատար լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզի մարզում, Հորս գյուղից 5կմ դեպի հյուսիս-արևմուտք: Լեռը համարվում է նույնանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն ունենալով 2961 մ բարձրություն: Քարկատար լեռնաշղթայի երկարությունն է մոտ 25կմ և ձգվում է Վայոց Ձորի մարզի հյուսիս-արևմտյան հատվածով` սկիզբ առնելով Վարդենիս լեռնաշղթայի Մկնասար լեռնագագաթից:
Քարկատար լեռան գագաթ բարձրանալու համար երկու հիմնական արշավական երթուղիներ կան՝ Հորս գյուղից, որի դեպքում երթուղու երկրությունը կազմում է մոտ 20կմ, իսկ հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր: Ինչպես նաև Ելփին գյուղից, որի դեպքում շատ հաճախ ճանապարհի որոշ հատվածը անցնում են ամենագնացներով:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

հայաստանի լեռները

/Տեսնել բոլորը

ԴԻՄԱՑ ԼԵՌ

Դիմաց լեռը Իջևանի լեռների մի մասն է, որը գտնվում է Տավուշի մարզում։ Լեռների երկարությունը 32 կմ է, որի ամենաբարձր կետը՝ 2507 մ է։ (Սարցապատ լեռ): Իսկ Դիմաց լեռան բարձրությունը 2387մ է։ Դիմաց լեռը Դիլիջանի ազգային պարկի մի մասն է։ Դեպի լեռ տանող ճանապարհը անտառապատ տարածքում է, և եթե անցնեք արևելյան մասով, կարող եք այցելել Շագոտ...

ՍԱՌՑԱԿԱՏԱՐ ԼԵՌ

Վայոց Ձորի մարզում է գտնվում Սառցակատար լեռնագագաթը, որի բարձրությունն ըստ քարտեզների կազմում է 2613 մ, սակայն մեր էքսպեդիցիայի շրջանակներում չափիչ սարքավորումների կողմից արձանագրած բարձրությունը 2617 մ է:Սառցակատար լեռը գտնվում է Գնիշիկ գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս-արևելք: Այստեղից էլ սկսում ենք մեր վերելքը, և, հավաքելով մոտ 600 մետր հարաբերական բարձրություն՝ հասնում ենք գագաթին:Սառցակատար լեռան գագաթից բացվում...

ԹԵՂԵՆԻՍ ԼԵՌ

ԹԵՂԵՆԻՍ ԼԵՌԹեղենիս լեռը Կոտայքի մարզի Թեղենյանց լեռնաշղթայի մի մասն է։ Լեռնաշղթայի երկարությունը 20 կմ է, իսկ Թեղենիս լեռան ամենաբարձր կետը՝ 2851 մ։ Լեռան գագաթից, եթե նայեք դեպի արևմուտք, կբացվի գեղեցիկ տեսարան դեպի Արագած լեռը և Ապարանի ջրամբարը, իսկ լեռնաշղթայից հարավ-արևմուտք՝ Արայի լեռը։ Լեռան վրա տեղ-տեղ ծառեր են աճում, տեղ կա նաև արոտավայրեր։ Երբեմն, նույնիսկ ամռանը,...
Share
Published by
ArmLand

This website uses cookies.