Կոտայքի մարզում, Երևանից ընդհամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ձեռակերտ հուշարձաններից մեկը՝ Գեղարդի վանքը, որն իր տեսակի մեջ յուրովի է ու չկրկնվող։ Գեղարդի վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, կից գավթից, ժայռափոր երկու եկեղեցիներից, ժամատուն-դամբարանից, ժայռափոր խցերից։ Համալիրը 2000 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:
Ինչու՞ Գեղարդ
Վանքն այդպես է անվանվել, քանի որ այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է «Գեղարդասար»։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց «Գեղարդաձոր»: Այն անվանվել է նաև Այրիվանք (այր-քարայր), քանի որ այստեղ շատ են քարայրները, որոնք ծառայել են որպես մենակյացների խցեր։
Ավանդազրույց
14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը (1336-1405) որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։
Կաթողիկե
1215 թվականին կառուցվել է համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, որն իր հորինվածքով իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթակիր կառույց։ Արևելյան և հարավային պատերը եզերված են զույգ հայկական խորշերով, որոնք հակասեյսմիկ նշանակություն ունեն։ Կաթողիկեի ճակատային մասում բարձրաքանդակ կա, որ պատկերում է առյուծի հարձակումը ցլի վրա։ Եկեղեցու պատերի վրա եղել են բազմաթիվ որմնանկարներ, որոնց հետքերը մինչև օրս էլ պահպանվում են։
Գավիթ
Քառասյուն հորինվածքով և կենտրոնակազմ հատակագծով գավիթը Կաթողիկեին կից է արևմյան կողմից։ Կառուցվել է 1215-1225 թվականների ընթացքում։ Հատակը պատված է երկրաչափական պատկերներով, ինչպես նաև նախարարական ընտանիքների ու վանականների տապանաքարերով։
Ավազան
Կաթողիկեի գավթի հյուսիսային պատից ձախ գտնվում է վիմափոր Ավազան եկեղեցին։ Եկեղեցիում գտնվող աղբյուրը մինչև օրս էլ համարվում է սուրբ։ Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի կեսերին (1230-1250 թթ.), ճարտարապետ Գալձակի կողից։ Ճարտարապետի անունը իմանում ենք գմբեթատակ քառակուսու վրա արված փորագրությունից։ Եկեղեցին իրենից ներկայացնում է խաչաթև գմբեթակիր կառույց և կառուցվել է Պռոշյան իշխանների պատվերով։
Պռոշյանների դամբարան
Գավթից դեպի հյուսիս-արևելք գտնվում է գավիթ-տապանատունը։ Շինության կառուցումը սկզբնապես պատվիրվել է Զաքարյանների կողմից 1215թվականին։ 1283թվականին Պռոշյանները Այրիվանքը գնելով Զաքարյաններից Գալձակ ճարտարապետին հրամայում են ընդարձակել գմբեթավոր դահլիճը։ Այս դահլիճում ամփոփված են Պռոշյան իշխանական տան անդամները։ Հյուսիսային պատի վերնամասում պատկերված է Պռոշյանների զինանշանը։ Քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ
երկու առյուծների։ Դրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ` ճիրաններում գառ։Պատերի բազմաթիվ քանդակների շարքում կան մարդկային պատկերաքանդակներ, իսկ եկեղեցու մուտքը երիզող հարթ գոտու վերին անկյուններում Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների պատկերաքանդակներն են` դրախտի բանալին ձեռքներին։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Պռոշյանների դամբրանից բացվում է Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքը։ Եկեղեցին իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթավոր կառույց։ Խորանից դեպի ձախ տեսնում ենք մեծ, շատ ինքնատիպ մի խաչ` վերնամասում հոյակերտ Կենաց ծառի և արևի խորհրդանշանով, իսկ ստորին մասում` Ադամի գլուխն է։ Խաչի եզրերում փորագրված են յուրօրինակ փոքր խաչեր` հայկական ոճով։ Խաչի 2 կողմերում որսի տեսարան է` հավանաբար Պռոշյանների պատկերով։ Խորանը եզակի է այն առումով, որ ունի միայն մեկ սանդուղք։
Վերին գավիթ
Արձանագրության համաձայն վերին գավիթը կառուցվել է 1288 թվականին Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ Ռուզուքանի համար։ Վերին գավիթը, ինչպես և Ավազանն ու Պռոշյանների տապանատունը, կերտված է միակտոր ժայռից։ Գավիթը նաև ծառայել է որպես դամբարան։ Այստեղ պահպանվել են միայն Մերիկ և Գրիգոր Պռոշյան իշխանների տապանաքարերը։ Հատկապես ուշագրավ է կառույցի ակուստիկան, որը պարզապես ապշեցնում է։ Վանքը ծառայել է նաև որպես երաժշտական դպրոց։ Շարականների հայտնի հեղինակների թվում եղել է նաև մի կին` Սահակադուխտը, որը 8-րդ դարում ստեղծագործել և դասավանդել է վանքում։ Թեև ժամանակի կանոնների համաձայն կանայք պետք է հեռու լինեին վանականներից, բայց Սահակադուխտն այնքան հայտնի էր իր ստեղծագործություններով, որ նրան թույլ է տրվել դասավանդել վանքում` թաքնվելով վարագույրի հետևում։ Գավթի հետնամասի ստորին անկյունում, դեպի Պռոշյանների դամբարանը նայող փոքրիկ բացվածք կա։ Ասում են, որ այն բացվել է միջնադարում, որպեսզի վերևում կատարվող շարականները լսելի լինեն նաև ներքևում։
Վանքի բաղկացուցիչ մասն են կազմում նաև վանականների ժայռափոր խցերը։ Խցերի շուրջը և եկեղեցուց վեր, ժայռերին քանդակված են գեղազարդ խաչքարեր։Խաչքարերը պատված են որդան կարմիր ներկով և
պահպանել են կարմիր գույնը։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի
Կարդացեք մյուս վանքերի մասին
Արմլենդ ակումբը կազմակերպել է էքսկլյուզիվ տուր, որի ընթացքում կտեսենեք նախկին Եգիպտական կայսրության բոլոր հրաշալիքները։ Միայն այս տուրի ընթացքում Դու կայցելես պատմական Եգիպտոսի ամենաազդեցիկ վայրերը՝ Փարավոնների հովիտ, Ալեքսանդրիա, Խորտակված քաղաք (կսուզվենք դիտելու քաղաքը), Լեգենդար Լյուքսորը, Սֆինքսերի արահետ, Ամոնի տաճար, Վերելք բիբլիական Սինայ, Կրուիզ Նեղոսով, Սպիտակ անապատ և այլ նշանակալից վայրեր ու թանգարաններ։
Ապրիլին (20-30) մենք ուղևորվում ենք ուսումնասիրելու Մերձավոր Արևելքի մարգարիտը՝ ՕՄԱՆ-ի սուլթանությունը։ Ինչով է հայտնի Օմանը: Արաբական ջերմ հյուրընկալություն — Ձեզ կդիմավորեն ամենահամեստ և գործնական տեղացիները Հարուստ բնություն- ավազոտ անապատներ, կանաչ օազիսներ, ժայռոտ լեռներ և բյուրեղյա մաքուր լողափեր. Հարուստ պատմություն- Օմանի սուլթանությունում են գտնվում համաշխարհային ժառանգություն համարվող հինգ վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, երկրի ամբողջ […]
Էվերեստի բազային ճամբարի ճամփորդություն վերադարձը ուղղաթիռով՝ տուր է, նախատեսված սահմանափակ ժամանակով և կարճ արձակուրդ ունեցող արկածասերների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և պատրաստ են վճարել դրա համար: Այս փաթեթը համատեղում է արկածները, խորհրդավոր բնությունը, հսկայական ձյունածածկ լեռները և դրախտային մթնոլորտը: Բացի այդ, դուք կստանաք աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի (8848 մ) շունչ կտրող տեսրանները վայելելու, […]
Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝ Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը 1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։ Վերելքի տեսակը՝ բարդ Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան […]
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Ռապի, Աստղկան և Մթնալիճ լճեր` Արագածի լանջերին սփռված բազմաթիվ լճերից թերևս ամենագեղեցիկները։ Գտնվում են 3001 մետր բարձրության վրա։ Ողջ ճանապարհին քայլելու ենք Արագածի հյուսիսային պատի ցնցող տեսարանի ուղեկցությամբ։Երևանից ուղևորվելու ենք Գեղաձոր գյուղ։ Գեղաձոր գյուղից ճանապարհի մի մասը կշարունակենք բեռնատարներով, այնուհետև կսկսենք քայլել։ Օրը՝ Հուլիսի 27 Երթուղու երկարությունը` 10 կմԱրշավի բարդությունը՝ […]
Օգոստոսի 25-ին, Արմլենդը առաջին անգամ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կբաժանվեն թմերի և կայակներով կանցնեն Սևանի մեկ ափից մյուսը։ Կայակինգից հետո կհավաքվենք խարույկի շուրջ, կըմպենք տաք թեյ, կլինի հնարավորություն լողալ Սևանում, վայելել զբոսանքնը Սևանի ափին, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ։ Տեղերը խիստ սահմանափակ են՝ կա 10 տեղ։ PRICE PER PERSON 31․000 amdՆՈՐՈՒՅԹ Մենք […]
Երբևէ լսե՞լ ես Ռուսաստանի առաջին ու աշխարհի ամենատարօրինակ թանգարանի մասին, որտեղ պահվում են տարօրինակ մարդկանց ու իրերի նմուշներ, իսկ քայլե՞լ ես մի պալատում, որտեղ շրջում է Պետրոս առաջինի ուրվականը։ Այս անգամ Արմլենդը կազմակերպում է ուղևորություն՝ էսթետիկայի, ճոխության, կայսերական ինտրիգաների, ռոմանտիզմի և Եվրոպական հարուստ ճարտարապետության սիրահարների համար։ Պետրոս Առաջինի և Եկատերինա Մեծին նվիրված տուրի ընթացքում կզմայլվենք […]
Կորեան Ասիայի ամենախորհրդավոր ու գեղեցիկ երկրներից է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Արմլենդը առաջինն է, ով կազմակերպում է նախադեպը չունեցող տուր դեպի Հարավային Կորեա։ Սա ունիկալ, հեղինակային տուր է, որի շնորհիվ դուք լիովին կհասկանք Կորեան, կստանաք խիստ վառ ու նոր էմոցիաներ և կզգաք ինչպես հին, այնպես էլ նոր Կորեայի պատմությունը։ Տուրում ընդգրկված են կորեական դորամաներում հանդիպող […]
Korea is one of the most mysterious and beautiful Asian countries, boasting a rich history and culture. There has never been a tour to Korea of this scale from Armenia. This is a unique, curated tour designed to provide a comprehensive understanding of Korea, evoke the brightest emotions, and allow you to experience both the […]